Շոկոլադե կրեմ տորթերի համար Բաղադրիչներ շոկոլադ սև - 250 գր շաքարի փոշի - 430 գր կարագ - 320 գր ձու - 2 հատ վանիլին - 1 պտղունց աղ - 1 պտղունց Պատրաստման եղանակ Շոկոլադը հալեցնում ենք այս եղանակով և սառեցնում ենք: Քանի դեռ այն սառչում է, փափկած կարագը հարում ենք վանիլինի ու աղի հետ: Շարունակելով հարել՝ ավելացնում ենք ձուն և շաքարի փոշին: Լավ հարելուց հետո ավելացնում ենք հալեցրած շոկոլադն ու կրկին հարում ենք, որպեսզի ստանանք միասեռ զանգված: Կրեմը կարելի է մի փոքր սառեցնել կամ անմիջապես օգտագործել : Շոկոլադե կրեմը համարվում է աշխարհի բոլոր քաղցրասերների սիրելի դեսերտը: Այն կարելի է վայելել որպես առանձին դեսերտ, օգտագործել որպես կրեմ տորթերի կամ կարկանդակների համար:
Комментарии 6