Տորթ Րաֆֆաելո:ԲաղադրությունըԽմոր 8 ձու 1 բաժակ շաքարավազ 1 բաժակ ալյուր Կրեմ 1տուփ խտացրած եփած կաթ 200 գ կարագ մի պտղունց վանիլին կոկոսի փաթիլենր:Պատրաստման եղանակներըԽմորի պատրաստամն համար ձուն միքսերով հարել այնքան, մինչև զանգվածն սպիտակի (10-12 րոպե), ու ծավալը կրկնակի ավելանա:Աստիճանաբար ավելացնել շաքարավազը, շարունակել հարել: Ալյուրը քիչ-քիչ մաղով մաղել զանգվածի վրա և արդեն ձեռքով շրջանաձև շարժումներով խառնել՝ 1-2 րոպե: Խմորը բաժանել 2 մասի և թխել յուղաթղթի վրա, 180 աստիճան ջերմաստիճանում 15 րոպե: Կրեմի պատրաստամն համար կարագը լավ հարել, քիչ-քիչ ավելացնել խտացրած կաթը, վանիլի փոշին շարունակել հարելը: Տորթի առային շերտը պատել կրեմով, ապա կոկոսի փաթիլներ տարածել: Երկրորդ շերտի վրա նույնպես կրեմ քսել, ապա կոկոսի փաթիլներ շաղ տալ վրան: Տորթը զարդարել Րաֆֆաելո կոնֆետներով:
Комментарии 14