
Բաղադրիչներ
շաքարավազ - 300 գր
ալյուր - 600 գր
ձու - 4 հատ
մեղր - 4 ճ/գդ
սոդա - 1 թ/գդ
քացախ - 1 թ/գդ
կոնյակ - 50 մլ
վանիլին - 1 պտղունց
ընկույզ - ըստ ճաշակի
կարագ - 200 գր
խտացրած կաթ - 300 գր
շոկոլադ սև - ըստ ճաշակի
ընկույզ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
Շաքարավազը ձվերի հետ լավ հարում ենք, ավելացնում ենք մեղրն ու կոնյակը, ինչից հետո էլ կամաց-կամաց լցնում ենք վանիլինի հետ մաղած ալյուրը և զանգվածը լավ խառնում: Այս ամենից հետո ավելացնում ենք քացախի մեջ հանգեցրած սոդան և կրկին լավ խառնում:
Ընկույզները առանց բուսայուղի թավայի մեջ տապակում ենք և կեսը լցնում խմորի մեջ:
Խմորը բաժանում ենք երկու մասի, լցնում յուղաթղթապատ ձևամանների մեջ և առանձին առանձին թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30-35 րոպե: Այնուհետև բիսկվիթները բաժանում ենք ևս երկու մասին:
Պատրաստում ենք կրեմը: Կարագը հարում ենք խտացրած կաթի հետ, ավելացնում ենք մնացած ընկույզներն ու կրեմը 5 րոպեով տեղափոխում ենք սառնարան:
Բիսկվիթները տոգորում ենք օշարակով, որի պատրաստման համար 40 մլ ջուրը խառնում ենք 40 գր շաքարավազի հետ և մարմանդ կրակին տաքացնում, մինչև շաքարավազն ամբողջությամբ լուծվի:
Շերտերին քսում ենք կրեմը, շարում իրար վրա և տորթը կրեմապատում:
Զարդարում ենք շոկոլադով և ընկույզներով:

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев