TRCHNI KAT-2 ճաշի գդալ մեղրը,0,7 թեյի բաժակ շաքարավազը,100գրամ կարագը պահել ջրային բաղնիքի վրա,մինչև հալվի,ավելացնել 2 հատ հարած ձու,1 թեյի գդալ սոդա՛ հանգցրած 1 ճաշի գդալ խացախով։Անընդհատ խառնել,որպեսզի ձուն ձվածեղ չդառնա,և գոլորշու վրա պահել այնքան,մինչև մասսան սպիտակի,փրփրի,և ծավալով մեծանա,որից հետո վերցնել գոլորշու վրայից,ավելացնել 3-3,5 բաժակ ալյուր։Ալյուրն ավելացնել քիչ-քիչ,որպեսզի շատ չլինի(պետք է դառնա ձեռքերին թեթևակի կպչող խմոր)։Խմորը բաժանել 4 մասի,յուրաքանչյուրը գրտնակել ալյուրոտ սեղանի վրա,գրտնակով տեղափոխել թխվելու համար նախատեսված ժարովնու հակառակ մասի վրա(իմ ժարովնու չափը 23-30, ժարովնու մակերեսին թեթևակի բուսայուղ քսել և ալյուր ցանել),պատառաքաղով մի քանի տեղ ծակել,որպեսզի թխվելուց չփքվի,և թխել նախապես տաքացրած ջեռոցում,180-200 աստիճան ջերմությամբ,մինչև թեթևակի կարմրի։Թխված շերտերն իրար միացնել կրեմով-1թեյի բաժակ շաքարավազն ու 4 գդալ ալյուրը խառնել,ավելացնել 1,5 թեյի բաժակ կաթ,և անընդհատ խառնելով եփել մարմանդ կրակի վրա,մինչև պնդանալը,հովանալուց հետո խառնել 230 գրամ լավ հարած կարագին,չմոռանալով վանելին,ցանության դեպքում նաև կոնյակ ավելացնել։Վերջին շերտին նույնպես կրեմ քսել,և հալեցրած շոկոլադ,կամ գլազուր լցնել։ԳԼԱԶՈՒՐ-3գդալ շաքարավազն ու 2 գդալ կակաոն խառնել,ավելացնել 3 գդալ թթվասեր,խառնելով պահել մարմանդ կրակի վրա,մինչև հալվի,և միասեռ զանգված դառնա,վերցնել,ավելացնել 1 գդալ բուսայուղ,կամ մի կտոր կարագ,նորից պահել կրակի վրա,երբ սկսի եռալ,վերցնել կրակից և մի փոքր հովանալուց հետո 1 գդալ կոնյակ լցնել,և փայլուն,որակյալ,գեղեցիիկ գլազուրը պատրաստ է,մնում է տորթը գլազուրապատել,մեկ-երկու ժամ պահել սառնարանում,որից հետո կտորների բաժանել, և վայելել մեկ գավաթ սուրճի,կամ թեյի հետ։
Комментарии 12