Բաղադրիչներ
Խմորի համար՝
վանիլին - 1ճ/գդ
կարագ - 80գր
ալյուր - 3,5 բաժակ
փխրեցուցիչ - 1թ/գդ
շաքարավազ - 1 բաժակ
թթվասեր - 2ճ/գդ
ձու - 2 հատ
Միջուկի համար՝
խտացրած կաթ - 1 բանկա
ընկույզ - 70գր
Ձևավորման համար՝
գազար - 2 հատ
շաքարավազ - 70 գր
բազուկ - 1 հատ
Պատրաստման եղանակ
Հարում ենք ձուն վանիլինի և շաքարավազի հետ, ավելացնում կարագը, թթվասերը, ալյուրի կեսն ու փխրեցուցիչը: Ստացված խմորին ավելացնում ենք մնացած ալյուրն ու հունցում փափուկ խմոր:txvacqablit-dexc-3
Բաժանում ենք խմորը 24 գնդիկի, շարում նախապես պերգամենտային թղթով պատած տապակի վրա և թխում ջեռոցում 15 րոպե 190 աստիճանում:
Պատրաստի թխվածքաբլիթները թողնում ենք սառչի, հանում միջուկը՝ մեջտեղն անելով փոքրիկ փոսիկներ:
Կրեմի համար դնում ենք խտացրած կաթի բանկան կաթսայով ջրի մեջ և եփում 2 ժամ: Պատրաստի խտացրած կաթին ավելացնում ենք կտրատված ընկույզը և խառնում ստացված զանգվածը:
Ստացված կրեմային զանգվածով սկսում ենք լցոնել թխվածքաբլիթները:
Ծայրերին նույնպես կրեմ ենք քսում, որպեսզի թխվածքաբլիթները լավ կպչեն իրար:
Մաքրում ենք գազարն ու բազուկը, քամում հյութը (հյութաքամիչով կամ անցկացնում ենք քերիչով) և մարլյայի միջով լցնում ամանի մեջ, որպեսզի կոշտ մասեր չմնան:
Ընկղմում ենք թխվածքաբլիթները հյութի մեջ և վրան շաղ տալիս շաքարավազ:
Թողնում ենք, որ թխվածքաբլիթները մի փոքր չորանան և մատուցում ենք:

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Комментарии 5