Բաղադրիչներ
կարագ - 200 գր
շաքարավազ - 200 գր
ալյուր - 320 գր
փխրեցուցիչ - 1 թ/գդ
կաթ - 2 ճ/գդ
ձու - 4 հատ
աղ - 1 պտղունց
ջեմ ազնվամորու - ըստ ճաշակի
սերուցք 30-35% յուղայնությամբ - 160 մլ
շաքարի փոշի - 4-5 ճ/գդ
Պատրաստման եղանակ
Պատրաստում ենք բիսկվիթը: Կարագն ու շաքարավազը հարում ենք, մինչև ստանանք համասեռ զանգված: Այնուհետև հատ առ հատ ավելացնում ենք ձվերն ու կաթը: Այս ամենից հետո լցնում ենք մաղած ալյուրը, աղն ու փխրեցուցիչը:
Խմորը լցնում ենք յուղաթղթապատ 2 ձևամանների մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 40-45 րոպե:
Պատրաստում ենք կրեմը: Սերուցքը լավ հարում ենք, ցանկության դեպքում կարող ենք նաև շաքարի փոշի ավելացնել:
Խմորի վրա լցնում ենք ջեմը:
Այնուհետև քսում ենք կրեմը, ծածկում մյուս շերտով և շաքարի փոշի ցանում:
Ահա և վերջ:
Համեղ տորթ , որն անպայման պետք է պատրաստել 🙂


Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Комментарии 2