
Բաղադրիչներ
սմբուկ - 5-6 հատ
գազար - 4-5 հատ
գլուխ սոխ - 2 հատ
կարմիր պղպեղ - 3 հատ
կանաչ սոխ - 0,5 կապ
համեմի սերմ - 0,5 թ․գ․
սխտոր - 3 պճեղ
բուսայուղ
աղ ` ըստ ճաշակի
Մարինադի համար՝
ջուր - 2 լ․
շաքարավազ - 2 ճ․գ․
դափնետերև - 2 հատ
քացախ - 4 ճ․գ․
աղ - 2 ճ․գ․
սև պղպեղ - 3-4 հատիկ
Պատրաստման եղանակը
Սմբուկները լվանալ, վրան երկարությամբ կտրվածք անել։
Աղաջուր պատրաստել , դնել կրակին , երբ սկսի եռալ , սմբուկները գցել մեջը և եփել , մինչև գույնը փոխենու մի քիչ փափկեն (5-10 րոպե)։
Սմբուկները հանել ջրից , լցնել քամիչի մեջ , վրան ծանրություն դնել, թողնել ջուրը քամվի։
Գազարը , պղպեղն ու սոխը մաքրել , լվանալ։
Գազարը քերել բարակ, երկարավուն, սոխն ու պղպեղը կտրատել մանր։
Սոխը տապակել բուսայուղովմինչև ոսկեգունելը, ավելացնել պղպեղը, համեմի սերմը , խառնել, ավելացնել ճզմած սխտորը , սոխը , գազարը, մանր կտրատած կանաչ սոխը , 1-2 ռոպե խառնելով տապակելուց հետո վերցնել կրակից։
Սմբուկների կտրված հատվածը գդալով սեղմելով բացել, նավակի ձև տալ, լցոնել տապակած խճողակով, շարել կաթսայի մեջ , լցնել տաք մարինադը (այն պետք է ամբողջովին ծածկի սմբուկներին), 1 շաբաթ դնել տաք տեղում , որից հետո կարելի է համտեսել։
Մարինադը պատրաստելու համար՝
Ջրին խառնել աղը , շաքարավազը , պղպեղը , դնել կրակին , երբ սկսի եռալ ավելացնել դափնետերևը , 3 րոպե եռալուց հետո , հանել դափնետերևը , ավելացնել քացախը և 1 րոպե անց կրակն անջատել։


Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Комментарии 3