Բիսկվիթի համար՝
ալյուր - 170 գր
շաքարավազ - 275 գր
կակաո - 30 գր
սոդա - 1 թ/գդ
բուսայուղ - 120 մլ
կեֆիր - 120 մլ
ջուր - 180 մլ
քացախ - 1 ճ/գդ
վանիլին - 11 գր
ձու - 1 հատ
Կրեմի համար՝
պանիր մասկարպոնե - 300 գր
կարագ - 250 գր
կրեմ - 500 գր (պնդուկի կամ գետնանուշի)
Շոկոլադե գանաշի համար՝
սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 մլ
շոկոլադ սև - 200 գր
Պատրաստման եղանակ
Պատրաստում ենք բիսկվիթը: Ձուն հարիչով թեթևակի հարում ենք, աստիճանաբար ավելացնում շաքարավազը: Հետո ավելացնում ենք բուսայուղը, այնուհետև կեֆիրն ու ջուրը: Ձեռքի հարիչով հարում ենք, ավելացնում քացախը և խառնում:
Ալյուրը, կակաոն, վանիլինն ու սոդան խառնում ենք, ավելացնում նախորդ զանգվածին և հարում (կարելի է հարել նաև հարիչով, բայց դանդաղ): Ստացվում է ջրիկ խմոր, որը կարելի է պնդացնել՝ մի քիչ ալյուր ավելացնելով, սակայն այդ դեպքում բիսկվիթն ավելի խիտ ու կոշտ կստացվի:
35 х 25 սմ չափսի ձևամանի տակ յուղաթուղթ ենք փռում ու մեջը լցնում խմորը: Խմորը թխում ենք 180 աստիճանում, մինչ որ լուցկու չոփը մտցնելիս չոր դուրս գա: Խմորը չպետք է չորացնենք:
Բիսկվիթը շրջում ենք սրբիչի վրա և հովացնում (գույնը կարող է շատ մուգ ստացվել՝ կախված կակաոյի տեսակից): Նույն կերպ թխում ենք ևս մեկ բիսկվիթ (եթե թխել ենք երեկոյան, պետք է սպասեք մինչև առավոտ, իսկ եթե թխել եք առավոտյան՝ սպասեք մինչ երեկո):
Բիսկվիթները հորիզոնական կտրվածքով կիսում ենք և ստանում ենք 4 բիսկվիթ: Քանի որ խմորը շատ փափուկ է, բիսկվիթը պետք է վերցնել ոչ թե ձեռքով, այլ սրբիչի օգնութամբ:
Պատրաստում ենք կրեմը: Սենյակային ջերմաստիճանի կարագը հարիչով հարում ենք և ավելացնում մասկարպոնեն: Հարում ենք (զանգվածը մի փոքր խտանում է) ու ավելացնում պնդուկի կրեմը:
Վերջում նույնպես հարում ենք, կրեմը դնում սառնարան և այնտեղ թողնում ողջ գիշեր:
Հաջորդ օրը սկսում ենք հավաքել տորթը: Բոլոր շերտերին կրեմ ենք քսում ու դնում իրար վրա:
Կողքերը նույնպես պատում ենք կրեմով:
Պատրաստում ենք գանաշը: Մանրացնում ենք շոկոլադը, վրան լցնում տաքացրած սերուցքը, լավ խառնում և ստանում համասեռ զանգված: Հովանալուց հետո լցնում ենք տորթի վրա, տորթը 4-5 ժամով տեղափոխում սառնարան, որպեսզի գանաշը սառչի: Ահա և վերջ:
Ստացվում է աննկարագրելի համեղ ու հագեցնող շոկոլադե տորթ ընկուզային կրեմով: Ի դեպ, սառնարանում տորթը լավ պահպանվում է՝ չի չորանում և կրեմը չի պնդանում 🙂


Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев