
Բաղադրամասեր կարագ 100 գրամ, ձու 4 հատ, ջուր 1 թեյի բաժակ, ալյուր 1 թեյի բաժակ, Կրեմի համար ՝ ջուր 1 թեյի բաժակ, շաքարավազ 1 թեյի բաժակ, ալյուր 2 ճաշի գդալ, կարագ 30 գրամ, վանիլ
Պատրաստման եղանակը 1 բաժակ ջուրը եռացնել, ավելացնել կարագը: Կարագը հալվելուն պես ավելացնել ալյուրը: Այս ամենը խառնել փայտե գդալով, բովելով 3-5 րոպե: Խմորը թողնել լավ սառչի, սառելուց հետո հատ-հատ ավելացնել ձուն, որ ստացվի համասեռ զանգված: Ջեռոցը նախապես լավ տաքացնել, գդալի օգնությամբ լցնել խմորից և թխել 180 աստիճանում 30-40 րոպե: Կրեմ: Ջուրը, շաքարավազը, ալյուրը, կարագը, վանիլինը միասին լցնել եվ դնել կրակին: Լավ խառնելով եփել մինչև պնդանալը: Սառչելուց հետո լցնել էկլերների մեջ, վերջում ցանել շաքարի փոշի:


Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Комментарии 3