Խմորի համար՝
ձու - 10 հատ
շաքարավազ - 200 գր.
ալյուր - 150 գր
վանիլային
շաքար - 2 թ/գ
Առաջին կրեմի համար՝
կարագ - 220 գր
շաքարի փոշի - 270 գր
շոկոլադ սպիտակ - 175 գր
կաթ և/կամ սերուցք - 3 ճ/գ
Երկրորդ կրեմի համար՝
սերուցք - 350 մլ
շաքարի փոշի - 70 գր
կակաոյի փոշի - 30 գր
Պատրաստման եղանակ
Ձվի սպիտակուցը հարում ենք, ապա աստիճանաբար ավելացնում ենք շաքարավազի մի մասը և շարունակում ենք հարել։Դեղնուցները հարում ենք մնացած շաքարավազի ու վանիլային շաքարի հետ։ Ալյուրն ավելացնում ենք դեղնուցային զանգվածին։
Այնուհետև դեղնուցային զանգվածին ավելացնում ենք սպիտակուցային զանգվածը։
Խմորը լցնում ենք փայլաթիթեղապատ ձևամանի մեջ և հավասարապես տարածում ենք։ Եփում ենք 10-15 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
Այնուհետև ջեռոցից դուրս ենք բերում խմորը, փաթաթում ենք սրբիչի մեջ, ապա հեռացնում ենք փայլաթիթեղը, և սրբիչի օգնությամբ վերածում ենք ռուլետի։
Մինչ բիսկվիթը սառչում է, պատրաստում ենք կրեմը, որի համար անհրաժեշտ շոկոլադը հալեցնում ենք, ապա թողնում ենք, որ սառչի սենյակային պայմաններում։ Այնուհետև ավելացնում ենք կարագը, շաքարի փոշին ու կաթը և հարում ենք այնքան, մինչև ստանանք միասեռ զանգված։
Պատրաստում ենք սերուցքային կրեմը, որի համար անհրաժեշտ սերուցքը հարում ենք շաքարի փոշու և կակաոյի փոշու հետ։
Խմորաշերտը բացառությամբ ծայրերի պատում ենք շոկոլադե-սերուցքային կրեմով։
Խմորաշերտը կրկին վերածում ենք ռուլետի ու պատում կրեմային մյուս զանգվածով։

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Комментарии 5