Բաղադրությունը` Խմորի համար /սովորական կակաոով բիսկվիթ է/ 3ձու 1 բաժակ շաքարավազ 1.5 բաժակ մածուն 1 թեյի գդալ սոդա 3 ճաշի գդալ կակաո 50 գրամ կարագ կամ բուսայուղ 2-2.5 բաժակ ալյուր Կրեմ 3 ձվի դեղնուց 1 բաժակ կաթ 1բաժակ շաքարավազ 1 ճաշի գդալ ալյուր կամ օսլա 150 գրամ կարագ 1 պտղունց վանիլին Գլազուր 1 մաքուր շոկոլադ 1ճաշի գդալ կակաո 0.4 բաժակ կաթ 50 գրամ կարագ Պատրաստման եղանակը` 1. Առաջին հերթին պատրաստում ենք բիսկվիթը: /Ես այն պատրաստեցի մեկ ձվով ու կրեմի սպիտակուցներով, դուք էլ կարող եք այդպես պատրաստել /Եթե ուզում եք պատրաստել ջեռոցների ստանդարտ թավայի մեջ, ապա պետք է կրկնակի չափով պատրաստեք/: Ձվերը շաքարավազի հետ հարում ենք, մածունի մեջ լցնելով սոդան` ավելացնում ենք մասսային, այնուհետև կակաոն, բուսայուղը կամ կարագը ու ալյուրը, մասսան պետք է լինի թթվասերից միփոքր թանձր: 2. Յուղում կամ ձեթում եք թխվելիք թավան կամ յուղաթուղթը և խմորի զանգվածը լցնում մեջը: Թխեք 180-200 աստիճան տաքությամբ ջեռոցում մոտ 30 րոպե: 3. Բիսկվիթը երբ ուռչում է, լուցկու կամ ատամի մաքրիչի միջոցով ստուգեք, եթե այն բոլոր կողմերից եփված է, հանեք ջեռոցից և առանձնացրեք թավայից քանի դեռ չի սառչել, եթե յուղաթղթի վրա եք եփել, ուրեմն արագ տաք վիճակում պոկեք թուղթը և դրեք մի կողմ խմորը սառչի: 4. Կրեմի պատրաստման համար շաքարավազն ու ձվի դեղնուցները լավ հարում ենք, ավելացնում ալյուրը, նորից հարում, այնուհետև ավելացնում ենք կաթը, միատարր զանգված ստանալով` այն լցնում ենք հաստ հատակով կաթսայի կամ թավայի մեջ ու ցածր կրակի վրա դնում: Կրակին անընդհատ խառնում ենք, մինչև եռալը, այն պնդանալու է և բլբլթա, այդ ժամանակ հեռացնում ենք կրակից և թողնում սառչի: 5. Երբ սառում է եփված կրեմի զանգվածը, կարագը թասի մեջ լավ հարում եք և գդալ առ գդալ ավելացնում եփվածը, վերջում ավելացրեք վանիլինը: 6. Ամբողջ կրեմը հաստ շերտով /մոտ 0.5 սմ/ քսեք մեր սառած բիսկվիթի շերտի վրա, հարթ լինելու համար վերցրեք երկար դանակ և հակառակ կողմով հարթացրեք կրեմը: 7. Գլազուր պատրաստման շատ եղանակներ կան տարբեր համերով, սակայն այս մեկը հիշեցնում է հենց էսկիմո պաղպաղակի շոկոլադե ջնարակի համը: Կաթը լցնում եք հաստ հատակով տարայի մեջ ու ավելացնում կտորների բաժանած շոկոլադը: Շոկոլադի հալչելուց ավելացրեք կակաոն ու կարագը ու լավ հարեք մինչ եռալը, հենց եռա վերցրեք կրակից ու թողեք սառչի: 8. Երբ մեր ջնարակը սառչում է այնքան, որ մատով հպվելուց շատ աննշան գոլ լինի ու դեռ հասցրած չլինի պնդանալ, լցնում ենք մեր հարթ քսած կրեմի վրա ու զգուշությամբ տարածում ողջ տորթի վրա


Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Комментарии 13