Արմենակ Առուստամյանին օգնել ցանկացողները կարող են փոխանցումներ կատարել նրա մոր՝ Արմինե Համբարձումյանի անունով, VTB (ՎՏԲ) բանկում, հետևյալ հաշվեհամարներին. Դրամ. 16035008986000 Դոլար. 16035008986001 Եվրո. 16035008986002 «Ա1+»-ը անդրադարձել էր զինծառայող Արմենակ Առուստամյանին: Վերջինս սահմանին՝զինծառայության ընթացքում ծանր վիրավորում էր ստացել և հոսպիտալացվել: Վիրահատությունից հետո էլ Արմենակն առանց հենակների չի կարողանում տեղաշարժվել: Նա ապրում է Վայոց ձորի Կարմրաշեն գյուղում: Սոցիալական ծանր պայմաններում ապրող Արմենակի ընտանիքը հետվիրահատական ծախսերը հոգալու համար աջակցության կարիք ունի: