Ընդհակառակը. կրոնը եղել է այն կարմիր թաշկինակը, որն հայությունը թափ է տվել իր շրջապատի կատաղած ցուլերին, ցուլերը եկել և անխնա պոզահարել գնացել են։
Իսկ հայոց լեզվի մասին խնդրում եմ չխոսել բոլորովին։ Չգիտեմ հնում ինչպես՝ այժմ հայը իր լեզվով խոսում է այն ժամանակ միայն, երբ օտար լեզու չգիտե. օտար լեզու իմացողը հայերեն կխոսի՞։ Ամոթ չէ՞։
Ներկայումս մեզ մոտ կանայք կան, որոնք ռուսերեն մի բառ չիմանալով հանդերձ՝ ռուսերեն են խոսում… ավանսով։
Այնքան որ այլևս պետք չէ մեզ այդ լեզուն։ (Ականջը խոսի Մեսրոպ Մաշտոցի)։
Ես անձամբ հայոց լեզվից իմ հույսը իսպառ կտրել եմ։ Իմ հույսը Աստվածն է մնացել. Չամչայնն ասում է՝ Աստված դրախտում հայերեն է խոսել Ադամի հետ. եթե այդ ճիշտ լինի՝ բավականին մխիթարանք է ինձ համար։ Միայն՝ այս կա. Աստվածը “մեկ” է, իսկ մեկ մարդով հայերեն կխոսվի՞։ Չէ՞ որ խոսողին լսող է պետք…»
Լեռ Կամսար Ler Kamsar 🌿
📸 Լուսանկարի մշակումը` Հայկազ Գևորգյան ի։


Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Нет комментариев