Կրիշտիանու Ռոնալդուն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, պաշտոնապես տեղափոխվել է Թուրինի «Յուվենտուս»: Մադրիդի «Ռեալ»-ը ֆեյսբուքում շնորհակալություն է հայտնել պորտուգալացուն և տեսանյութ հրապարակել ֆուտբոլիստի` մադրիդյան թիմում ացնակցրած ժամանակահատվածի մասին:Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Արքայական ակումբում» հանդես էր գալիս 2009թ-ի, այդ ընթացքում թիմի կազմում մասնակցել է 438 խաղի և խփել 451 գոլ:https://lurer.com/?p=292994&l=a
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը հրաժեշտ է տվել արդեն նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուին: «Հիասքանչ ֆուտբոլիստ, ֆանտաստիկ մարդ: Մեծ հաճույք էր վերջին 5 տարիներին քեզ հետ մի ակումբում հանդես գալը: Հաջողություն եմ մաղթում, ընկե՛րս»,- թվիթերյան իր էջում գրել է Բեյլը: Նշենք, որ Ռոնալդուն 100 միլիոն եվրոյի դիմաց այսօր պաշտոնապես տեղափոխվեց Թուրինի «Յուվենթուս»:#BG11
Թուրինի «Յուվենթուս»-ը որոշել է, թե երբ է տեղի ունենալու թիմի նորեկ Կրիշտիանո Ռոնալդուի պաշտոնական շնորհանդեսը: Ինչպես տեղեկացնում է fichajes.com-ը, իտալական ակումբը «Ոսկե գնդակ»-ի հնգակի մրցանակակրին պաշտոնապես կներկայացնի շաբաթ օրը՝ հուլիսի 14-ին: Նշենք, որ 33-ամյա ֆուտբոլիստն այսօր պաշտոնապես համալրեց «ծեր սինյորա»-ի կազմը:#CR7
«Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսը հաջողություն է մաղթել Կրիշտիանո Ռոնալդուին։
«Կրիշտիանոյի գոլերը, վիճակագրությունը և այն ամենը, որի շնորհիվ մենք հաղթել ենք խոսում է ամենի մասին։ Դու ունես քո արժանի տեղը «Ռեալ»-ի պատմության մեջ։ Երկրպագուները միշտ կհիշեն քեզ։ Ինձ միշտ հաճելի է եղել խաղալ Ռոնալդուի կողքին։ Գրկում և հաջողություն եմ մաղթում»,- գրել է Սերխիո Ռամոսը իր թվիթերյան միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ «Յուվենթուս»-ը Ռոնալդուի տրանսֆերի դիմաց «Ռեալ»-ին վճարելու է 100-105 միլիոն եվրո#SR4
«Ռեալ»-ը դիտարկում է իր առաջատար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և «Յուվենթուս»-ի հարձակվող Գոնսալո Իգուայինի տրանսֆերների փոխանակումը: Այս մասին հաղորդում է իսպանական մամուլը:
«Արքայական» ակումբը միանգամայն կարող է «Ծեր սինյորա»-ին առաջարկել 33-ամյա խաղացողի տեղափոխության գործարքի մեջ ներառել արգենտինացու տրանսֆերը:
Հիշեցնենք, որ Իգուայինը 2007-2013 թվակններին «Ռեալ»-ում խաղալու փորձ ունի:
Напишите, что Вы ищете, и мы постараемся это найти!
Левая колонка
О группе
Ռեալ Մադրիդ ՖԱ իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Մադրիդ քաղաքից։ Ստեղծվել է 1902 թվականին և նույն տարվանից հանդես է գալիս ավանդական տնային սպիտակ մարզաշապիկով։ Ռեալ իսպաներեն նշանակում է արքայական, և այս անվանումն ստացել է Իսպանիայի թագավոր Ալֆոնսո XIII-ի կողմից 1920 թվականին։ Մասնակցում է Լա Լիգային և համարվում է 20-րդ դարի ամենահաջողակ ակումբը, Լա Լիգայում ունի ռեկորդային 33 հաղթանակ, 19 Կոպա դել Ռեյ (արքայական գավաթ) և ռեկորդային 12 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գավաթ։ Ակումբն իր տնային խաղերն անցկացնում է Մադրիդում գտնվող Սանտիագո Բերնաբեու մարզադաշտում 1947 թվականից։ 2000 թվականի դեկտեմբերի 23-ին ՖԻՖԱ-ն Ռեալին պարգևատրել է «20-րդ դարի լավագույն ակումբ» մրցանակով։