Предыдущая публикация
ՖԱ Բարսելոնա

ՖԱ Բարսելոնա

5 авг 2017

#LS9:Բարսելոնայի արդեն նախկին ու ՊՍԺ - ի ներկայիս ֆուտբոլիստ Նեյմարը հրաժեշտ է տվել Բարսելոնային համացանցում բաց նամակի միջոցով: Նա գրել է.

- Մարզիկի կյանքն առաջ է գնում մարտահրավերներով: Որոշները մեզ տալիս է կյանքը, որոշները մեր ընտրությունն են, որպեսզի պահենք այն լույսը, որը լուսավորում է մեր կարիերան, որը շատ հագեցած է, բայց կարճ:Բարսելոնան ավելին էր, քան մարտահրավեր: Դա իմ մանկության երազանքն էր: Ես վիդեոխաղ էի խաղում աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ: Ես Կատալոնյա էի գնացել 21 տարեկան հասակում՝ լի մարտահրավերներով: Ես հիշում եմ իմ առաջին օրերն ակումբում, երբ կիսում էի հանդերձարանն իմ կուռքերի՝ Մեսսիի, Վալդեսի, Չավիի, Ինիեստայի, Պույոլի, Պիկեի, Բուսկետսի և մյուսների հետ, սպասելով, որ կխաղամ ակումբում, որն "ավելի է, քան ակումբ": Բարսելոնան ազգ է, որը ներկայացնում է Կատալոնյան!Պատիվ եմ ունեցել խաղալ մեծագույն մարզիկի հետ, ում երբևէ տեսել եմ իմ կյանքում և վստահ եմ, որ չեմ հանդիպի ավելի լավին: Լեո Մեսսին դարձել է իմ ընկերը խաղադաշտում և դրանից դուրս: Հպարտ եմ, որ խաղացել եմ քեզ հետ: Սիրում եմ քեզ!Ես Մեսսիի և Լուիս Սուարեզի հետ ձևավորել եմ հարձակման եռյակ, որը մտել է պատմության մեջ: Հաղթել եմ ամեն ինչ, ինչ կարող է հաղթել մարզիկը: Վերապրել եմ անմոռանալի պահեր! Ապրել եմ քաղաքում, որն ավելին էր, քան քաղաք, այն ինձ համար հայրենիք է: Սիրում եմ Բարսելոնան և Կատալոնյան:Բայց մարզիկը (ես) մարտահրավերների կարիք ունի:Եվ իմ կյանքում 2 - րդ անգամ ես հակառակվում եմ հորս:Հայրի՛կ, ես հասկանում և հարգում եմ քո կարծիքը, բայց ես կայացրել եմ իմ որոշումը, խնդրում եմ քեզ աջակցել ինձ, դու միշտ ես դա արել:Բարսելոնան և Կատալոնյան միշտ կլինեն իմ սրտում, բայց ես նոր մարտահրավերների կարիք ունեմ:Ես ընդունել եմ ՊՍԺ - ի առաջարկը, որպեսզի նոր նվաճումներ փնտրեմ և օգնեմ ակումբին նվաճել տիտղոսներ, որոնց սպասում են երկրպագուները: Նրանք ինձ համարձակ նախագիծ են ներկայացրել և ես պատրաստ եմ այս մարտահրավերին:Շնորհակալ եմ կապտանռնագույն հրաշալի երկրպագուներին աջակցության համար, այն ամենի համար, ինչ ես սովորել եմ այն մարզիկներից, ում հետ եղել եմ նույն հանդերձարանում:Ես սրտիս խորքում զգում եմ, որ եկել է հեռանալու ժամանակը: ՊՍԺ - ն հետագա տարիների ընթացքում լինելու է իմ նոր տունը և ես աշխատելու եմ, որպեսզի փոխհատուցեմ այն վստահության համար, որ նրանք ունեն իմ և իմ ֆուտբոլի նկատմամբ: Ես զգում եմ բոլորի աջակցությունը: Երկրպագուների, ովքեր ինձ հետ են 2009 թվականից, իմ ընկերների, ինձ ուղեկցող պրոֆեսիոնալների և իմ ընտանիքի, ովքեր շատ են տուժել այն խնդիրների պատճառով, որ տեղի են ունեցել իմ կարիերայի ընթացքում, այսօր նրանք արժանի են հանգստի:Սա ծանր որոշում է, բայց այն կայացրել եմ իմ 25 - ամյա փորձառությամբ:Բարսելոնա՛, շնորհակալություն ամեն ինչի համար!ՊՍԺ, գալիս եմ!Թող Աստված օրհնի և պաշտպանի մեզ:

#LS9:Բարսելոնայի արդեն նախկին ու ՊՍԺ - ի ներկայիս ֆուտբոլիստ Նեյմարը հրաժեշտ է տվել Բարսելոնային համացանցում բաց նամակի միջոցով: Նա գրել է.- Մարզիկի կյանքն առաջ է գնում մարտահրավերներով: Որոշները մեզ տալիս է կյանքը, որոշները մեր ընտրությունն են, որպեսզի պահենք այն լույսը, որը լուսավորում է մեր կարիերան, որը շատ հագեցած է, բայց կարճ:Բարսելոնան ավելին էր, քան մարտահրավեր: Դա իմ մանկության երազանքն էր: Ես վիդեոխաղ էի խաղում աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ: Ես Կատալոնյա էի գնացել 21 տարեկան հասակում՝ լի մարտահրավերներով: Ես հիշում եմ իմ առաջին օրերն ակումբում, երբ կիսում էի հանդերձարանն իմ կուռքերի՝ Մեսսիի, Վալդեսի, Չավիի, Ինիեստայի, Պույոլի, Պիկեի, Բուսկետսի և մյուսների հետ, սպասելով, որ կխաղամ ակումբում, որն "ավելի է, քան ակումբ": Բարսելոնան ազգ է, որը ներկայացնում է Կատալոնյան!Պատիվ եմ ունեցել խաղալ մեծագույն մարզիկի հետ, ում երբևէ տեսել եմ իմ կյանքում և վստահ եմ, որ չեմ հանդիպի ավելի լավին: Լեո Մեսսին դարձել է իմ ընկերը խաղադաշտում և դրանից դուրս: Հպարտ եմ, որ խաղացել եմ քեզ հետ: Սիրում եմ քեզ!Ես Մեսսիի և Լուիս Սուարեզի հետ ձևավորել եմ հարձակման եռյակ, որը մտել է պատմության մեջ: Հաղթել եմ ամեն ինչ, ինչ կարող է հաղթել մարզիկը: Վերապրել եմ անմոռանալի պահեր! - 857270479368

Нет комментариев

Новые комментарии
Для того чтобы оставить комментарий, войдите или зарегистрируйтесь
Следующая публикация
Свернуть поиск
Сервисы VK
MailПочтаОблакоКалендарьЗаметкиVK ЗвонкиVK ПочтаТВ программаПогодаГороскопыСпортОтветыVK РекламаЛедиВКонтакте Ещё
Войти
ՖԱ Բարսելոնա

ՖԱ Բարսելոնա

ЛентаТемы 117Фото 158Видео Участники 209
  • Подарки
Левая колонка
Всё 117
Обсуждаемые

Присоединяйтесь — мы покажем вам много интересного

Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.

Зарегистрироваться