Նա երկար նայեց իմ դեմքին. երևի սպասում էր, որ կարտասվեմ։ Ես երկար նայեցի նրա ձեռքերին... թվում էր` կգրկի, կասի` սխալվել եմ, չէ, չէ, որ սխալվել ենք երկուսս էլ։ Մենք երկուսս էլ ինչ֊որ բանի էինք սպասում, բայց փոխարենը լռությունն ամեն բան արեց։ Նա մտածեց` ես քարացել եմ։ Ես մտածեցի` այլևս պետք չեմ։