✨️Փետրվարյան մի ցուրտ երեկո
Երբ թեյը կլինի պատրվակ
Իսկ ներսդ ամբոխի մեջ՝
Թալանված, դատարակ։
Երբ կոկորդիդ ցավի համար,
Որ խցանված է բառերից միայն,
Կառաջարկեն մեղրով օշարակ։
Եվ պետք կլինի հոգիդ տաքացնել
Ավելի քան ձեռքերդ։
Ուղղակի արի՛։
Հենց այդ ժամանակ
Երբ հիվանդացած էությանդ համար
Բավարար կլինի մի թեյ և մի մարդ։
Արի, որ խոսենք։
Որ գրվածը կարևոր է թանաքից,
Որ զգացածը կարևոր է պահից,
Որ այս հողագունդը
Սիրում է երազողներին։
Եվ երազում է, որ հողեղեններն այս,
սիրեն իրար այնպես,
Որ հասկանան
Անժխտելի մի փաստ։
Կարևոր է ՄԱՐԴԸ,
Թեյը թող սառի,
Եվ ընդհանրապես
Բացի մարդուց
Ինչ էլ որ սառի։
Կարևորը այս փետրվարի
Մի ցուրտ երեկո
Նա տեղ ունենա, ուր կգնա
հոգին տաքացնի...❤️🩹
Լ. Կարապետյան