Երբեմն ցանկություն է առաջանում ինձ մոտ , որ կարողանամ ոչինչ չտեսնեմ ու չլսեմ ։
Երբեմն ցանկություն է առաջանում , որ ուղղակի գոռալ եմ ուզում .... բարձր գոռալ ու նույնիսկ թող լսեն բոլորը .... թող լսեն ինձ ու խելառ համարեն։
Մարդկանց հետ շփումները ինձ օգնում են ճանաչել ինքս ինձ , իմ մտքերի ու զգացմունքների հետ ծանոթանալ ։
Երբեմն զգացմունքներիս տրվելով ես ցավեցնում եմ ինձ , ցավեցնում ու մինչև հոգուս խորքը հիասթափվում ինձանից ու իմ պատկերացրած մարդկանցից ....
Երբեմն էլ ուղղակի ուզում եմ ժպտալ բոլորին , ուզում եմ սեր ու ջերմություն նվիրել ....աջ ու ձախ երջանկացնել .... դե ինձ թվում է' մարդուն երջանկացնելու համար շատ բան պետք չի, ընդհամենը վերաբերմունք , որ նա կարևոր է քեզ համար ։
Մեկ-մեկ ուզում