Հավերժ պայքարի այս խաչմերուկում
Կխելագարվեմ...
Տե՛ր իմ, գթա ինձ`
Հույսի նշույլ տուր:
Վշտաբեկ հոգիս մենության գրկում
Անվերջ թևում է,
Իմ հզոր Աստվա՜ծ...
Մի լքի՛ր դու ինձ:
Քո ներկայությամբ գրկիր ինձ ամուր
Որ տխրությունս
Իսպառ չքանա`
Տե՛ր իմ, ողորմեա՜:
Գեթ հանգստություն շնորհիր դու ինձ,
Քո տոկուն կամոք
Ամոքի՛ր հոգիս`
Տե՛ր իմ , մեղա՜ Քե՛զ:
Այս լույս ու մթի անվերջ տիրույթում
Դու՛փարոս դարձիր,
Վանի՛ր թախիծս,
Տե՛ր , սիրում եմ Քե՜զ...
Показать еще
Скрыть информацию
Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.