...ու գիտե՞ս... ... թե քո մեջ ի՞նչն եմ շատ սիրում. Ինձ ` քո՜նը պահելու կարողությունդ......
    0 комментариев
    1 класс
    Իմ Լուսե Աշխարհ` Հավիտենության երազ երկնային... ... մնա՜.... երկինքը աստղերով լցրու.....
    0 комментариев
    0 классов
    Իմ մտքերում, իմ աչքերում, լեզվիս վրա, Սրտիս խորքում դու՛ ես ու ... վերջ։ Գրավել ես ողջ աշխարհս Ու ապրում ես ջինջ հոգուս մեջ Լուսաբացի շողերի հետ ժպտում ես ինձ Ու ժպիտդ ինձ է հասնում անգամ հեռու հեռուներից։ Երբ երկնքում կայծկլտում են աստղերը բյուր, Ինձ թվում է քո աչքերն են, որոնցում կա այրող մի հուր։ Մեղմ զեփյուռն է գալիս, քնքուշ այտիս հպվում, Ինձ թվում է դու ես այտիս համբույր դաջում։ Իմ գրերում ծիկրակում ես ամեն տողից Ու իմ շունչը կտրվում է սրտի դողից։ Երազումս կրկին դու ես քո հայացքով, Անուրջներում դու՛ ես, դու՛ ես քո վեհ տեսքով։ Գրավել ես ողջ աշխարհս, Ամենուրեք դու՛ ես ու... վերջ։ Խի՛ղճ ունեցիր ի՛նձ էլ տեղ թող Քեզնով տարված ջինջ հոգուս մեջ։
    0 комментариев
    1 класс
    Եվ եթե աշխարհը նորից մթնի՝ ես դարձյալ կընտրեմ այդ մթությունը, եթե այնտեղ, թեկուզ մեկ շնչի չափ, դու կաս… իմ...💚🫂
    0 комментариев
    6 классов
    Քանի ձմեռը չի հալվել, քո հետևից կգամ, թե որ բախտս բերի, քեզ կգտնեմ քո ճերմակին թողած հետքով։ Քանի ձմեռը չի հալվել, կգամ, ու թե նորից բախտս բերի, ինձ կընդունես դու գրկաբաց, գինի ու սուրճ կմատուցես ու կժպտաս բախտիս վրա։ Շտապում եմ, քանի ձմեռը չի հալվել, ոտնահետքերդ ինձ կբերեն քո հետևից, թե բախտս էլ բերի, դու մենակ կլինես։ Թող ձյուն նստի այն ճամփեքին, որ քեզ հասա,թող ձյուն նստի, որ քո թողած ոտնահետքով, մեկուրիշի բախտ չբերի,հանկարծ։
    0 комментариев
    1 класс
    Սերը` բառեր չի, օդի մեջ ցնդող...
    0 комментариев
    1 класс
    Որքան շա՜տ աշխարհներ կան քո մեջ , մինչդեռ. « ԴՈւ´ ԻՄ ՄԻԱԿ ԱՇԽԱՐՀՆ ԷԻՐ...»
    0 комментариев
    2 класса
    Հանկարծ չպղծես սիրո սուրբ վանքը, Քեզ մոտ չթողնես քամիներ քանդող...
    0 комментариев
    3 класса
    Գիշերային տխրության հուսակորույս անուրջում` Կարոտավառ երգերում և հուշերում տխրագին, Որպես անհաս մի երազ, որպես կապույտ մի թռչուն` Քո հայացքն եմ նշմարել օրերի մեջ անմեկին։ Դու գիշերվա քնքշություն, արբեցումի քաղցր երգ. Հոգու անեղծ երազով արբած արվեստ երկնային, Դու հեռավոր իմ աղջիկ և մենության իմ տարերք, Ինչպես երգեմ լուսավոր տխրությունը քո նաիվ։ Ու հուշերում, որպես թե անարձագանք կարոտի, Լուսնաերազ մի թախիծ, որ աստվածներն են հյուսել, Ինչպե՞ս երգեմ ես աղջիկ տխրությունը քո սրտի, Որպես մռայլ օրերի հավերժությունը վսեմ։ Եվ երգերում իմ դժգույն, որպես արցունքները սև, Որպես մարող հավատի ասպետական մի երդում` Դու հայտնվում ես նորից աստվածաշունչ իմ լուսե, Որպես անմեղ տառապանք, որպես վերջին խնդությու
    0 комментариев
    3 класса
    ՑԵՐԵԿԻՑ ՀԵՏՈ ՈՒ ԳԻՇԵՐԻ ՄԵՋ Դու եկար ցերեկից հետո ու գիշերի մեջ, արևոտվեց պաղ ձմեռը ափերիս մեջ, իմ գրկի մեջ ձմեռն, ասես, գարուն հագավ քո ներկայով։ Ես մոռացա պաղն աշխարհի․ Ի՞նչ պաղ, երբ, որ ահա, թևերիս մեջ բողբոջում է կանաչ գարուն։ Դու եկար ցերեկից հետո ու գիշերի մեջ, ձյուն, սառույց, ձմեռ իսկույն մոռացա, տաք գարունը հոսեց իմ երակներում։ Երնեկ չարթնանամ, որ այստեղ՝ ձյան մեջ, պաղի ներկայով, ամուր թևերով գարունս պահեմ ինձ այցի եկած․ երնեկ չարթնանամ։
    0 комментариев
    1 класс
Фильтр
  • Класс
  • Класс
  • Класс
  • Класс
  • Класс
  • Класс
  • Класс
  • Класс
Показать ещё