ԱՆԴՐՇԻՐԻՄՅԱՆ ԵՐԱԶ
Անդրշիրիմյան իմ սեր, տեսնո՞ւմ ես, մեռա՜,
Մեռնելուց առաջ ես ծունկի չեկա,
Մեղավոր հոգիս չբացականչեց՝ մեղա՜,
Մեր ժամադրությանն էլ ես չեղա ներկա:
Ո՞վ եմ ես հիմա, այսքանից հետո,
Երբ անվանս վրա դրվել է վետո,
Իմ հողաթումբը խունկի է կարոտ,
Իսկ մոռացումը թեկուզ հուշի՝ աղոտ։
Երբեմնի գոյությանս աղաղակող վկան
Իմ հողաթումբն է՝ երբեք չջերմացնող,
Կենաց ասողմներ, հույս ունեմ, դեռ կան,
Թեկուզ տառից բառ կազմել չիմացող։
Այս ո՞ւր ես հասա, անդրշիրիմյան իմ սե՛ր,
Այս ճանապարհին, թափորին հավասար,
Քայլեցին, մաշվեցին լիուլի հույսեր,
Մնաց լոկ մի թումբ, որ կոչում ես դու սար։
Անդրշիրիմյան իմ սեր,
Դու իմ հին կողակից,
Չենք մնա մենք անտեր՝
Զուրկ ծաղկաբույրից։
Մեզ դեռ կհիշեն ինչ-որ ժամանակ,
Երբ մեր կ