
Фильтр
Ներկայացնում ենք «Բռնությունը լռության մեջ է» արշավն ամփոփող հոլովակը։ Արշավի շրջանակներում իրականացվեցին էքսպերիմենտներ՝ պարզելու մարդկանց վերաբերմունքը ընտանիքում բռնությանը, գործարկվեց
www.violenceinsilence.org կայքը՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց և ականատեսներին անհրաժեշտ տեղեկություններով, և թողարկվեցին հոլովակներ ու պաստառներ, որոնք կոչ էին անում բռնության ենթարկվելու կամ ականատես լինելու դեպքում չլռել ու դիմել օգնության։
...03:37
03:27
загрузка
Показать ещёНапишите, что Вы ищете, и мы постараемся это найти!
Левая колонка
О группе
#ԲռնությունԼռությանՄեջ արշավը նպատակ ունի բարձրաձայնել ընտանիքում բռնության հետևանքների, կանխարգելման և աջակցության մեխանիզմների մասին։ Ընտանիքում բռնությունը մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում է, որի հետևանքով տուժում են հիմնականում կանայք և երեխաները, ինչպես նաև տղամարդիկ և ծերերը։ Հայաստանում կանանց և տղամարդկանց դերերի անհավասարությունը, արմատացած կարծրատիպերը և «ուրիշների գործերին չխառնվելու» մոտեցումն էլ ավելի են խորացնում ընտանիքում բռնության խնդիրը։
Արշավը կոչ է անում բռնության ենթարկվելու կամ ականատես լինելու դեպքում չլռել, դիմել համապատասխան կառույցներին և կոտրել բռնության շղթան։
Արշավն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության հովանու ներքո:
Показать еще
Скрыть информацию

