Քո գագաթից Արարատ,
Ճերմակափայլ վսեմ,
Նոյն է իջնում հանդարտ,
Հնամաշ իր գավազանին,
Ծանրակշիռ հենված։
Ձեռքին ձիթապտղի,
Մի ճյուղ է կանաչ։
Քո բարձրունքից Արարատ,
Նրա հայացքն է ընդգրկում,
Այրարատ աշխարհի,
Հարթ տարածքը թաց։
Նրա հետևից,
Քարավանների շարան,
Քո լանջերին խոնավ,
Նոր արահետ են բացում։
Երբ Նոյ Նահապետը,
Թողեց տապանը հսկա,
Ծերունի էր արդեն,
Պատկառելի տարիք,
Վեց հարյուր ու մեկ,
Տարի ապրել էր արդար,
Շալակին ծանրացել էր,
Փոշեծացք վեցը դար։
Երեք որդի ուներ,
Հայր նահապետը,
Սեմը,Քամը,Հաբեթը։
Մայրն էր որդիների,
Տարեց Նոյեմզարը։
Հոգնած տառապած,
Ընտանիքը հավաք,
Տապանի մեջ,
Պայքարել էին,
Ամիսներ շարունակ։
Տապանի բազմահարկ,
Հարկերում կահավոր,
Կենդանիներ կային,
Զույգերով բոլոր։
Նոյը փրկել էր,
Փրկվել էր մտածված,
Ամենը հուշել էր,
Ամենակարող Աստված ։
Աստծո կամքով էր,
Ջրհեղեղն այդ ահեղ,
Մարդկությունը կորցրել էր,
Դեմքն իր փառահեղ։
Ագահություն,խաբկանք,
Ստորության արարք,
Մարդը ,մարդուն,գազան,
Ամենուր ավեր,
Ամենուր թալան։
Ազնիվը միակ ,Նոյն էր,
Ու իր ընտանիքը,
Որին էլ Աստված,
Բացել էր գաղտնիքը։
Ասել էր,-Նոյ,
Կտամ ահավոր ջրհեղեղ,
Այն կլինի կործանարար,
Կործանարար ու ահեղ։
Չի փրկվի ոչ,ոք,
Պատժից իմ արդար,
Անարդարության մեղքով,
Պատիժն էլ հավասար։
Կառուցիր տապան,
Նոյ'դու,քո ձեռքով,
Ընտանիքիտ հետ փրկիր,
Կենդանիներ,գազաններ ,
Զույգերով։
Ահա Արարատյան,
Լանջին ի վար,
Իջնում են կենդանիներ,
Գազաններ ,շարվեշար։
Նահապետը լանջին ի վար,
Մի ձորի ափին,
Մատնացույց արեց,
Որդի Հաբեթին։
Կառուցիր գյուղ այստեղ,
Հարմար է տեղը,
Լանջն էլ նման է ,
Հսկա աթոռի,
Գյուղն էլ,թոռներտ,
Թող կոչեն Ակոռի։
Ապա երբ իջան,լանջից,
Մի ազատ տարածք,
Հողը դեռ խոնավ,
Բուրում էր պարարտ։
Գավազանը խրեց,
Սև հողի կուրծքը,
Ու զգաց սևահողի,
Բերրիության բույրը։
Այստեղ պետք է հիմնենք,
Քաղաք,կամ Ավան,
Այն կկոչենք,
Նոյաց տոհմի,Նախիջևան։
...Հաբեթը հավաքեց,
Իր գերդաստանը,
Որդիներին,թոռներին,
Ողջ ընտանիքը։
Այրարատյան դաշտը,
Շուտով դարձավ դրախտ։
Հաբեթի թոռներն էլ,
Բազմացան անհաղթ։
Այրարատ աշխարհը,
Դարձավ բազմամարդ,
Հետո Հայկ նահապետը,
Պետք է հզորանար,
Հայոց աշխարհին,
Դառնար տիրակալ։
Հայկը Հաբեթի ծոռի,
Թորգոմի սերունդն էր։
Իր տեսքով խրոխտ,
Իսկական հսկա։
Բաբելոնի Բելին,
Պետք է սպաներ,
ՀԱՅՈՑ աշխարհը,
Անառիկ պահեր։
Հայկ նահապետից,
Ծագել է հայը,
Մինչ օրս էլ,
Կրում ենք,
Մեր հայ կոչումը,
Անունը հայի,
Արյունը հայի,
Հայկ նահապետի։
23.11.2025թ.Մ.Մամուկյան։


Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев