ՀԱՅՐԵՆԱԾԱՂԻԿԸ Ասում են, մի հայ աղջիկ, գաղթելիս, Հայաստանից մի ծաղի՜կ է տարել․ Ջրել արցունքով՝ ամեն լացելիս Եվ վերադարձի հույսով փայփայել․ Ամեն մի ծաղիկ, մայր հողում ծլած, Ձգտում է դեպի երկինք ու արև. Իսկ նա, ո՜ւր լիներ, գլուխը ծռած, Նայել է դեպի երկի՛րն իր քարե. Եվ ուղղե՜լ է իր գլուխը տրտում, Միայն հայրենի հողում քարքարո՛տ... ․․․Այդ ծաղիկը կա՛ ամենքի սրտում Եվ կոչվում է նա... հայրենի կարո՜տ:
    0 комментариев
    0 классов
    Քրիստոս հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Շնորհավոր Սուրբ Զատիկ: 🙌🏼🙏✝️
    0 комментариев
    0 классов
    0 комментариев
    1 класс
    Ես սիրում եմ հայոց հողը մեր քարքարոտ, մեր Մասիսը` հավերժության անմահ վկա, մեր հանդերը` արյամբ ջրված, ջրի կարոտ, ուր կոթողի զարդ է՝ մամռած ամեն մի քար: Մեր հին բախտի պես դառնահամ հայոց գինին, մեր երգերը` նման խեղդված հառաչանքի. և հույսերի ու երազի այն նոր ուղին, որ վե՛րջ դրեց մեր դարավոր տառապանքին: Սիրում եմ մեր խոր անցյալն ու նոր ապագան, Չկա ոչինչ, որ չսիրեմ` մահից բացի՛... ...Բայց պատրաստ եմ մա՜հը սիրել մինչև անգամ, եթե փորձեն ինձ զրկել իմ ունեցածից: Գևորգ Էմին
    0 комментариев
    0 классов
    Ամեն գարուն՝ ինչքան ծանո՛թ, Այնքան նո՜ր է ու ցանկալի. Ամեն գարուն մի նո՛ր ձայնով Ու նոր սիրո պե՛ս է գալիս. -Տե՛ս, հավքերը հազարերանգ Հին բնե՛րն են վերադառնում, Ամե՜ն տեղ են դառնում նրանք՝ Բայց ուրի՜շ է Հայաստանում.- Հայաստանում նրանց նման Պանդուխտ հայե՛րն են ետ դառնում, Ու բույն հյուսում, որ միշտ մնան Հայության բո՛ւյն Հայաստանում... -Տե՛ս, իր փեշերը հավաքած, Ձմեռը սա՜րն է բարձրանում, Ամե՜ն տեղ է սա անկասկած՝ Բայց ուրի՜շ է Հայաստանում,- Ձյունից ծնված ամեն առվակ, Մի գետի չափ գո՜րծ է անում, Որ քա՛րն անգամ ծաղիկ դառնա Մեր քարաշա՜տ Հայաստանում... -Տե՛ս, բուրո՜ւմ են ծաղիկ ու սեզ, Եվ հին սերերը՝ նորանո՛ւմ. Ամե՜ն տեղ է գարունն այսպես՝ Բայց ուրի՜շ է Հայաստանում. Դարավոր սի՜րտն է հայկական. Իմ աչքե
    0 комментариев
    0 классов
    - - - ԱՅՍ Ի՞ՆՉ ԱԶԳ ԵՆՔ ՄԵՆՔ - - - Մեզանից զատված, մեր երկրում փակված՝ Այս ի՞նչ ազգ ենք մենք: Ամենուր սիրված, մեր երկրում ատված՝ Այս ի՞նչ ազգ ենք մենք: Ու՜ր ասես ցրված, ում ասես տրված՝ Այս ի՞նչ ազգ ենք մենք: Ցավերով թրծված, ստերով հրճված՝ Այս ի՞նչ ազգ ենք մենք: Մեր հողում՝ մենք մեր տներից զրկված՝ Այս ի՞նչ ազգ ենք մենք: Մեր տանը մենք մեր քներից զրկված՝ Այս ի՞նչ ազգ ենք մենք: Արջերից անհագ, գայլերից սոված՝ Այս ի՞նչ ազգ ենք մենք: Կկվից միամիտ, աղվեսից փորձված՝ Այս ի՞նչ ազգ ենք մենք: Հերոսներ ծնած, դավաճան քծնած՝ Այս ի՞նչ ազգ ենք մենք: Մենք՝ ինքներս մեր մեջքներին հեծնած՝ Այս ի՜նչ ազգ ենք մենք: Նավասարդ Խաչատրյան
    0 комментариев
    0 классов
    - - - - ԵՍ ՀԱ՛Յ ԵՄ - - - - Ես իմ երկրի պես հին եմ, Ու ցավերի պես նոր: Կարծես երկրիս երեսին եմ, Բայց ընդերքում եմ խոր: Հայի աչքի պես թաց եմ, Ու այտերի պես չոր: Սպիների պես բաց եմ, Ու վերքերի պես նոր: Հողիս չափով եմ՝ բուռ եմ, Ու լեռների պես՝ ծուռ, Մեկ մեղմ քամի՝ զեփյուռ եմ, Մեկ փոթորիկ եմ հյուր։ Ես իմ երկրի պես քաղցր եմ, Եվ պատմության պես դառը, Մեր դրոշի պես բարձր եմ, Իր գույների պես խառը: Նավասարդ Խաչատրյան
    0 комментариев
    0 классов
    Իմ հայ ժողովուրդ, ի՜մ բազմաշնորհ , Աշխարհի այգու մի ծայրում բուսած Ընկուզենի՜ ես դարավոր ու նոր : Եվ այնքան փոքր է հողը՝ ոտքիդ տակ, Իսկ դու՝ այնքան հոծ ու ճյուղատարած, Որ պտուղներդ դարե՜ր շարունակ Քո արյամբ սնված՝ թափվում են հեռվո՜ւմ ՝ Օտար ճամփեքի՜ն, օտարի հողում ... Սիլվա Կապուտիկյան
    0 комментариев
    0 классов
    "Աղոթք առ Աստված" Խռոված մարդկային, Չար բարքերից, Գտնեմ հեռու մի մատուռ, Քուղե հագուստ Վրաս առնեմ, Ճգնավորված աղոթեմ։ Աստծո գիրքը,քար սեղանիս, Մոմերի մեղմ լույսի տակ, Աստծո պատկերը, Հայացքով գրկած, Աղոթքով տարվեմ, Առ Աստված։ Մի կտոր հաց,քար սեղանիս, Ես իմ պատիժը կրեմ։ Աստված արդար, Խնդրանքս է, Իմ մեղքերն էլ, Որ ներես։ Աստված արար, Աստված հզոր, Աստված ամեն, Գթառատ։ Աստված ներող, Լույս ճառագող, Ներիր մարդուն Մոլորված։ Դու դարձի բեր, Մարդ չարիքին, Փրկիր երկիրս Օրհնված։ Փրկիր հողն այս, Աստվածատուր, Լույս,հույս ճառագիր, Ամենուր։ Ով տեր Աստված, Ես նվաստս, Որ դրա իրավունքն էլ, Չունեն։ Անհավատս ճգնավորված, Թող աղերսով, Քեզ դիմեմ։ Ես ծնկաչոք,քար հատակին, Այս մոռացված մատուռի, Խնդրանքս աղերսածին, Աղաչում եմ մի մերժի։ Տուր մեզ Աստված, Մի լույսի շող, Մի հույսի թել, Մի հնարք, Որ փրկվի երկիրս հին, Չդառնա հող, Անբնակ ։ Բաց մի դուռ, Հույս փրկածին, Լույս,շողերով հագեցած, Ազգս նորեն վերածնվի, Մտքով պայծառ,ու հստակ, Տեղը գտնի նոր աշխարհում, Մութ թունելից, Լույսին գա, Փրկի հողն ու , Յուր հայրենին, Խաղաղ, դարերը գնա։ ԱՄԵՆ... 26.03.2026.թ.
    0 комментариев
    0 классов
    *** Սուրբ,սրբություն չմնաց, Նեռն է տիրում աշխարհին, Աստված հեռու է քաշվել, Նեռն է Աստծո լույս գահին։ Մարդ,մարդկություն չմնաց, Խևն է տիրույթում մարդկության, Մարդը դարձել է չարիք, Ինքն իրենով առհավիրք։ Ազգիս գահն է ավիրվել, Համայն հայության տիեզերքում, Խելքս գլխիցս առել են, Աստղս են կոտրել տիեզերքում։ Լույսս աշխարհին տվել, Ես մթության,խավարում, Հազար ճամփեք կորցրել, Մոլորվել եմ աշխարհում։ 23.03.2026թ.Մ.Մանուկյան։
    0 комментариев
    0 классов
Фильтр
Показать ещё