Фильтр
529487982610
  • Класс
529487982610
529487982610
  • Класс
Պարույր Սևակ Կենսագրություն



Ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի (այժմ՝ Զանգակատուն) գյուղում։ Նորածնին կնքահայր է դարձել համագյուղացի Մադոյենց Խաչատուրը՝ այգեգործ մի մարդ։ Նա նորածնի անունը Պարույր է դրել ի պատիվ նույնանուն սպայի, որի զինվորն է եղել ինքը՝ կնքահայրը։

Լինելով ծնողների մինուճար որդին՝ Պարույրը մանկությունից մշտապես զգացել է նրանց հոգատարությունն ու փայփայանքը։ Պարույրի մեջ պատվաստել էին նվիրվածություն հարազատների հանդեպ, արյունակցական կապի սրբազան զգացում, անկեղծ ու ջերմ սեր շրջապատի մարդկանց, հատկապես՝ մոր հանդեպ։ Ահա, թե ինչ է գրում բանաստեղծը գրառումների մի ծոցատետրում իր մոր՝ Ազիի (ինչպես կանչում էր նրան) մասին․ «Իմ մայրը մի կին էր, որի համար դժբա
Պարույր Սևակի անհայտ նամակը Գուրգեն Մահարուն



Անհրաժեշտ նախաբան

Հերթական (գուցե` վերջի՞ն...) անգամ, ապագա հրատարակիչներին պարտքս նվազեցնելու համար, անցա Գուրգեն Մահարու նամականու հատորների ընթերցմանն ու ծանոթագրությունների խմբագրմանը եւ այդ կապակցությամբ հավաքածս նամականու թղթապանակի (տես` նամակադարան...) թերթատմանը:

Հանդիպելով « Գուրգեն Խան, սիրելի, սիրելի՜՜՜... » երկարացման նշաններով սկզբնատողին եւ ձեռագրից ճանաչելով Պարույր Սեւակին, ես այն նույնացրի «գոց» արտասանվող երկու նամակներից մեկի հետ եւ այն է` ուզում էի դնել ձախ եւ անցնել առաջ, երբ ինչ-որ բան գրավեց ուշադրությունս: Սկսեցի կարդալ աճող հետաքրքրությամբ եւ... - Տղա՛, գտա՜,- կբացականչեր հին աշխարհի մեծ գիտնականը, եթե միայն բախտ ուն
Ինքնակենսագրություն գրել նաև նշանակում է գաղտնիքներ ասել. Պարույր Սևակ



Ինքնակենսագրություն գրել նշանակում է վերհիշել անցյալը: Իսկ անցյալի վերհիշումը ոչ այլ ինչ է, քան անցյալին ներկայիս հայացքով նայել, այսինքն ոչ թե տեղափոխվել անցյալ, այլ անցյալը տեղափոխել ներկա. անցյալը ներկայացնել:

Սա անխուսափելի է մանավանդ նրանց համար, ովքեր արվեստագետ կոչվելու պատիվն ու պարտականությունն ունեն, և որոնց համար երեկը դառն ու քաղցր հուշերի օթևան չէ, այլ մտորումների օրրան:

Ուստի և իմ ինքնակենսագրության փորձը պիտի դաոնա ոչ թե հուշերի երեկո, այլ փորձարկման ստուգում:

Ինքնակենսագրություն գրել նաև նշանակում է գաղտնիքներ ասել: Բայց ասված գաղտնիքը ոչինչ չարժի, եթե չի գալիս բացահայտելու գաղտնիքների գաղտնիքը` խորհ
ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԻԿ ՍԵՎԱԿԻ ՄԱՍԻՆ


_...Ինչպե՞ս կարելի է Պարույր Սեվակի գերեզմանի առաջ չհավատալ հոգու անմահությանը…
____…Պարույր Սեվակի ծնունդը` մեր կյանքի, մեր մշակույթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի «Եղիցի լույս»...
____...Պարույր Սեվակն այնպիսիններից եղավ , որ պիտի ապրի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը անմահներից մեկն է աշխարհում...




Դու ընդամենն անհնար էիր, բայց ինչպիսի՛ անհնար: Նման էիր լեռնային մի աղբյուրի, որն իր ուժը բնության ընդերքից է առնում, ու բնության ուժն է բերում ժողովրդին: Եվ սիրում էինք քեզ, որովհետև չէինք կարող բնությանը չսիրել...
____Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման գնով, ծնեց ժամանակին, որպեսզի քո միջոցով երգեր իր
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ




Պարույր Սևակի տուն-թանագրանըն գտնվում է գրողի ծննդավայրում`Զանգակատուն գյուղում: Թանգարանը կառուցվել է նրա տան կողքին, որտեղ պահպանվել են պոետի անձնական իրերը, որոնք հուշում են նրա դառը կյանքի մասին: 1971թ-ին Պարույր Սևակի եղերական մահից հետո ՀՍՍՀ կառավարության որոշմամբ (1972թ.) բանաստեղծի հայրենի գյուղում կազմակերպվեց նրա տուն-թանգարանի հիմնադրումը: Թանգարանի նախագծումը հանձնարարվեց անվանի ճարտարապետ` բանաստեղծի մտերիմ ընկեր, Ջիմ Թորոսյանին: Բարձր մակարդակով կատարված նախագիծը իրենից ներկայացնում էր մի ամբողջական համալիր` բաղկացած նախասրահ-դահլիճից, ցուցասրահներից, մատուռ-զանգակատնից, ամֆիթատրոնից: Ցավոք, որոշակի պատճառներով, համալիրը ամբողջությամբ կյանքի չկ
Показать ещё