Կատալոնական Բարսելոնայի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ Բարսելոնայի ղեկավարությունը դեռևս չի ընտրել այն մասնագետին, ով պետք է փոխարինի ակումբի նախկին մարզական տնօրեն Անտոնի Սուբիսարետային:
"Ես միշտ վստահել եմ Անտոնի Սուբիսարետային, սակայն վերջին շաբաթների ընթացքում նրա հանդեպ ունեցած իմ վստահությունը նվազել էր: Կարծում եմ` ճիշտ որոշում ենք կայացրել` խզելով պայմանագիրը Սուբիսարետայի հետ:
Բարսելոնան դեռևս մնում է առանց մարզական տնօրենի, իսկ նոր մարզական տնօրենի անունը մենք կհայտարարենք առաջիկա օրերի ընթացքում: Նոր մարզական տնօրենի պաշտոնում կնշանակվի մեկը, ով այժմ աշխատում է ակումբի համակարգում, կամ աշխատել է նախկինում", - ասել է Բարսելոնայի նախագահը: