ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ
(Սաղմոսներ 1–41)
1 Երջանիկ է այն մարդը, ով ամբարիշտների խորհրդով չի շարժվում,
Մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում
Եվ ծաղրողների աթոռին չի նստում։
2 Այլ նրա ուրախությունը Եհովայի օրենքի մեջ է,
Եվ գիշեր-ցերեկ նրա օրենքն է կարդում։
3 Նա նման կլինի ջրի առվակների մոտ տնկված ծառի,
Որն իր պտուղը տալիս է իր ժամանակին,
Եվ որի տերևները չեն թառամում։
Ինչ էլ որ նա անի, կհաջողվի։
4 Այսպիսին չեն ամբարիշտները,
Նրանք նման են մղեղի, որին ցրիվ է տալիս քամին։
5 Այդ պատճառով ամբարիշտները կդատապարտվեն դատաստանի ժամանակ,
Եվ մեղավորները չեն մնա արդարների ժողովում.
6 Եհովան գիտի արդարների ճանապարհը,
Իսկ ամբարիշտների ճանապարհը կորստյան կմատնվի։