Գյուղը Աբովյանից 10 կմ արևելք, Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտին: Նախկինում կոչվել է Գյամրեզ: Բնակիչների նախնիները եկել են Խոյից ու Բայազետից` 1829 թվականին և Մակուից` 1879 թվականին: Գյուղից հարավ` ք.ծ.ա. 3-րդ հազարամյակի ամրոց-շենքն է, որը գրավել է մոտ 8 հա տարածք և բնակելի է եղել մինչև ուշ միջնադար: Ամրոցից մոտ 2 կմ հարավ-արևմուտք կա բրոնզեդարյան դամբարանադաշտ: 18-19-րդ դդ. Կամարիսում կառուցվել է եռանավ բազիլիկ եկեղեցի, որի արտաքին պատերից մեկի վրա կա արձանագրություն Ակոռի գյուղի կործանման վերաբերյալ: Գյուղում և շրջակայքում պահպանվել են Սուրբ Աստվածածին մատուռը, որը վերակառուցվել է 1258 թվականին և 10-17րդ դարերում` խաչքարերով գերեզմանատուն: Բնակիչները զբաղվում են հացահատիկի մշակությամբ,