
Фильтр
Պաշտպան Դավիդ Ալաբան չի հեռանա «Բավարիա»-ից, եթե Մադրիդի «Ռեալ»-ը 80 մլն եվրո չառաջարկի նրա տրանսֆերի դիմաց:AS-ը հայտնում է, որ մյունխենյան ակումբն արդեն մերժել է մադրիդցիների` 65 մլն եվրոյի առաջարկը: «Բավարիա»-ի նախագահ Կառլ Հայնց Ռումենիգեն Ալաբայի գործակալին հայտնել է, որ Դավիդի տրանսֆերը չի վաճառվի ընթացիկ ամռանը:Այնուամենայնիվ, գործարքը կարող է իրականացվել, եթե «արքայական ակումբ»-ն ավելացնի առաջարկվող գումարը` հասցնելով այն 80 մլն եվրոյի, որը կամ ամբողջությամբ պետք է վճարվի գումարով, կամ գումարի մի մասի դիմաց պետք է տրամադրվի որևէ ֆուտբոլիստի իրավունքներ:
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ինտեր»-ը մտադիր է ձեռք բերել Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերը:Տեղեկությունների համաձայն` միլանյան ակումբի ղեկավարները 27-ամյա չիլիացու տրանսֆերի դիմաց պատրաստ են 80 մլն եվրո վճարել: Բացի այդ, ֆուտբոլիստին տարեկան 8 մլն եվրո աշխատավարձ կառաջարկվի, ինչը նրան Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ կդարձնի:Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` Սանչեսը չի կարողանում համաձայնության հասնել «Արսենալ»-ի ղեկավարության հետ նոր պայմանագրի հարցում և, հավանաբար, կլքի ակումբը:
«Միլան»-ի նախկին պաշտպան Պաոլո Մալդինին քաոսային է անվանել իտալական ակումբի՝ վերջին տարիների աշխատանքը:««Միլան»-ում քաոս է: Թիմում չկան որոշակի նպատակներ, ինչպես նաև չկան հստակ ցուցումներ ակումբի նախագահի կողմից: Այդ ամենը վատ հետևանքների է հանգեցնում:Կարծում եմ՝ այս թիմին պետք են այն մարդիկ, ովքեր ընդգրկվել են մեծագույն «Միլան»-ի կազմում»,- Football Italia-ն մեջբերում է Մալդինիի խոսքերը:
загрузка
Показать ещёНапишите, что Вы ищете, и мы постараемся это найти!
Левая колонка
О группе
- Администратор: