Մարկ-Անդրե տեր Շտեգենը Բարսելոնայի հետ պայմանագիր է ստորագրել 2014 թվականի ամռանը: Տեր Շտեգենը ծնվել է 1992 թվականի ապրիլի 30-ին Գերմանիայի Մյունխենգլադբախ քաղաքում: Տեր Շտեգենը 22 տարեկան է և համարվում է համաշխարհային ֆուտբոլի ամենախոստումնալից դարպասապահներից մեկը:
Մինչ Բարսելոնա տեղափոխվելը Մարկ-Անդրե տեր Շտեգենը հանդես է եկել միայն իր հարազատ քաղաքի` Մյունխենգլադբախի թիմում` Բորուսսիայում: Տեր Շտեգենը դեռ 4 տարեկան հասակում ընդունվել է Բորուսսիայի մարզադպրոց, իսկ արդեն 18 տարեկան հասակում իր դեբյուտը նշել առաջին թիմի կազմում: Դա 2011 թվականի ապրիլի 10-ն էր, Բունդեսլիգայի առաջնության 29-րդ տուրի` Քյոլնի հետ խաղում, որի ժամանակ Բորուսսիան հաղթել է մրցակցին 5-1 հաշվո