Արյեն Ռոբենը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Բեշիքթաշի» հետ պատասխան խաղը:
Ինչպես տեղեկացնում է «L՛Equipe-ը, ֆուտբոլիստն ուժեղ հարված է ստացել, ինչի պատճառով չի կարողանա մասնակցել առաջիկա խաղին:
Բացի Ռոբենից, հանդիպմանը չեն մասնակցի նաև դարպասապահ Մանուել Նոյերը, կիսապաշտպան Կորենտին Տոլիսոն և հարձակվող Կինգսլի Կոմանը, որոնք դեռ չեն ապաքինվել իրենց հին վնասվածքներից: