Фильтр
«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինոյի՝ Մադրիդ հավանական վերադարձի շշուկները:

«Ես ոչինչ չգիտեմ այդ մասին: Այդ տեղեկությունը համացանցում եմ տեսել: Ժոզեն հիանալի մարզիչ է, որի գլխավորությաբ ես հանդես էի գալիս «Չելսիում»: Ես շատ եմ հարգում նրան և մաղթում լավագույնը»,- ասել է Կուրտուան:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հեռացրեց Ժոզեին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից:

Մոուրինյոն «Ռեալը» գլխավորել է 2010-2013 թվականներին: Նրա ղեկավարությամբ մադրիդյան ակումբը դարձել է Իսպանիայի չեմպիոն, ինչպես նաև հաղթել երկրի գավաթն ու սուպերգավաթը:
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն հերքել է, որ կարող է լքել ակումբը:

«Ես չեմ պատրաստվում հեռանալ և շատ երջանիկ եմ «Ռեալում»: Ես ցանկանում եմ մնալ Մադրիդում, որ շարունակեմ ակումբի հետ տիտղոսներ նվաճել»,- ասել է Իսկոն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսկոն կոնֆլիկտի մեջ է թիմի գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիի հետ և ցանկանում է լքել ակումբը:
Показать ещё