Ինդոնեզիայի Բալի կղզում երկարապոչ մակական խլել է բրիտանացի զբոսաշրջիկի GoPro տեսախցիկը և «սելֆի» արել, գրում է Лента-ն։23-ամյա Լիզի Վեյրը հանդիպել է կապիկին և նրա ընկերներին արևադարձային անտառում, ուր մեկնել է կենդանիներին և լքված վանքերը տեսնելու համար։ Աղջկան են մոտեցել 2 կապիկներ։ Նրանցից մեկը նստել է աղջկա գլխին, մյուսը խլել է տեսախցիկը։Ինչպես պատմել է Վեյրը՝ կապիկը տեսախցիկն ուղղել է դեպի իրեն և սկսել նկարվել։ Աղջիկը խոստովանել է, որ չի վախեցել և չի բարկացել կապիկի վրա։