Բարսելոնայի մարզադաշտը՝ Կամպ Նոուն, կարող է անվանափոխվել և հասարակությանը ներկայանալ Կամպ Նոու Qatar Airways անունով: Այս մասին հայտարարել է Qatar Airways-ի գլխավոր տնօրեն Ակբար Ալ Բակերը:
-Մեր ընկերության համար անհնարին ոչինչ չկա, մենք սիրում ենք անակնկալներ անել և դրանցից մեկը կարող է կապ ունենալ Կամպ Նոուի հետ: Մարզադաշտը կարող է վերանվանել և դառնալ Կամպ Նոու Qatar Airways: Սա կարող է տեղի ունենալ, եթե նոր պայմանագիրը ստորագրվի և այդ հարցով կողմերը շարունակում են բանակցությունները,-ասել է Ալ Բակերը:
Հիշեցնենք, որ Qatar Airways-ը՝ ըստ պայմանագրի, մեկ մրցաշրջանի համար Բարսային փոխանցում է 30 մլն եվրո, բայց հաղորդվում է, որ Բարսան ցանկանում է այն ավելացնել ևս 20-ով: