Դասերից հետո որոշել էինք գնալ սրճարան։ Արդեն այնտեղ էինք, երբ Ալեքսին sms եկավ. «Խաղ N1. Առաջինը կխաղաս դու, Ալեքս։ Պետք է թույն լցնես Լինայի բաժակի մեջ, այլապես ես ինքս կփորձեմ։ Հավատա կստացվի, առաջին անգամը չէ։ Մոռացա ասել, թույնը պայուսակիդ մեջ է։» Մենք նկատեցինք, որ Ալեքսը գունատվեց այն կարդալուց հետո։ Ի դեպ ասեմ, որ Ալեքսը սիրում էր Լինային։ -Ալե՞քս, քեզ ինչ եղավ։ Կարողա՞ նորից այն հիմարն էր գրել,-հարցրեցի ես։
-Չէ չէ, կարևոր բան չէր։ Beeline-ից էր։ Ես հեսա կգամ,- ասաց նա ու դուրս գնաց։
*Ալեքս*
Չգիտեի ինչ անել, միգուցե ասեմ նրանց։ Հաղորդագրություն. «Նույնիսկ չփորձես ձայն հանել։ Հիշի՛ր ես փորձ ունեմ»։ Մի միտք ծագեց։ Գնացի ներս։ Հանկարծ լույսերը անջատվեցին։ Ես հասկացա, որ նա էր անջատել, որ