Սուպերգավաթ. «Ռեալ» - «Սևիլյա» հանդիպման ոչ սպորտային խաղադրույքները
Օգոստոսի 9-ին նորվեգական Տրոնհեյմ քաղաքի «Լերկենդալ» մարզադաշտում կայանալու է Եվրոպայի սուպերգավաթի հանդիպումը: Գավաթը վիճարկելու են Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալը» և Եվրոպա լիգայի գավաթակիր՝ նույնպես Իսպանիան ներկայացնող «Սևիլյան»:
Այս հանդիպումը երկու թիմերի համար էլ 5-րդն է, երբ պայքար են մղում Սուպերգավաթի համար: «Ռեալը» նախորդ չորս խաղերից երկուսում է հասել հաջողության, իսկ «Սևիլյան» ընդամենը մեկ անգամ է նվաճել Սուպերգավաթը:
Խաղը խոստանում է լինել ինտրիգային, քանի որ արքայական ակումբի կազմում բացակայում են այնպիսի առանցքային խաղացողներ, ինչպիսիք են Ռոնալդուն, Բեյլը, Պեպեն և Կրոսը: Սակայն «Սևիլյային» նույնպ