Խեդիրա. Կարծում եմ՝ լավ մարզավիճակում եմ
Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան ակնկալում է, որ իր մարզավիճակն այնքան էլ վատ չէ, հայտնում է «AS»-ը։ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստը հույս ունի, որ կկարողանա խաղալ Աշխարհի առաջնությունում։
-Բարդ է ասելը՝ հիմա ինչ վիճակում եմ, սակայն կարծում եմ, որ լավ մարզավիճակում եմ։ Ակնհայտ է, որ խաղի որոշ ոլորտներում ավելացնելու տեղ ունեմ, սակայն դա ամենասկզբից էլ հասկանալի էր։ Վնասվածքից հետո վերականգնման գործընթացը երկար ժամանակ պահանջեց, սակայն նախապես նշված ժամկետները բավարարեցին։
Իմ նպատակը միշտ եղել է Մունդիալին մասնակցելն ու առաջին հանդիպմանը պատրաստ լինելը,-ասել է Խեդիրան։