Պատմությունն այնքան էլ բարեհաճ չէ «Ատլետիկոյի» համար «Վիսենտե Կալդերոնում» կայացող դերբիների առումով:
«Ատլետիկոն» հաջողության հասնելու համար պետք է 4 անպատասխան գնդակ ուղարկի վաղեմի հակառակորդի դարպասը, որն արդեն 5,359 օր շարունակ չի պարտվում «Կալդերոնում»:
1999 թվականի հունիսի 12-ը վերջին օրն էր առ այսօր, երբ «Ատլետիկոն» սեփական հարկի տակ կարողացավ հաղթել «Ռեալին» (3-1): Այս արդյունքը շատ քիչ կհամարվի այսօրվա խաղում՝ պարզապես կրճատելով հաշվի տարբերությունը:
«Ատլետիկոյի» գրանցած վերջին արդյունքները չեն կարող նսեմացնել թիմի հիանալի ելույթները, չնայած հոգեբանական առումով Սիմեոնեի թիմը խնդիրներ ունի:
«Սանտիագո Բեռնաբեուում» կրած 3-0 հաշվով պարտությունից հետո «Ատլետիկոն» պարտվեց նաև «Ալմերիա
«Ռեալը» Լա Լիգայի 23-րդ տուրի շրջանակներում կարողացավ հաղթանակի հասնել «Վիլյառեալի» նկատմամբ, ու այդ հաղթանակը 250-րդն էր Սերխիո Ռամոսի համար «Ռեալի» կազմում: Պաշտպանը 383 պաշտոնական խաղ է անցկացրել «Ռեալում»՝ 190 հաղթանակ տանելով Լա Լիգայում, 36 հաղթանակ՝ ՉԼ-ում, 22 հաղթանակ՝ գավաթի խաղարկությունում, ու 2 հաղթանակ՝ սուպերգավաթի խաղարկությունում:
Իր նորամուտը «Ռեալի» կազմում Ռամոսը նշեց 2005 թվականի սեպտեմբերի 10-ին «Սանտիագո Բեռնաբեուում»: Առաջին հաղթանակը թիմի կազմում նա տարավ նույն տարում՝ առաջնության 5-րդ տուրում հաղթելով «Ալավեսին»: Ամենաարդյունավետ մրցաշրջանը նրա համար եղել է 2011/12-ը, երբ թիմի հետ մասնակցեց 41 հաղթական խաղերի: Ռամոսը արդեն 42 գոլ է խփել «Ռեալի» կազմում:
Իտալական «Միլանը» նախկինի պես հետաքրքրվում է «Ռեալի» պաշտպան Ֆաբիո Կոենտրաուի ծառայություններով:
Ավելի վաղ մադրիդյան ակումբի ղեկավարությունը հրաժարվել է բաց թողնել պորտուգալացի ֆուտբոլիստին, սակայն առաջիկա ամռանը նման տեղափոխությունը չի բացառվում:
«Միլանը» ցանկանում է վարձակալել ֆուտբոլիստին հետագայում գնելու առաջնային հնարավորությամբ: Սակայն «Ռեալը» միայն վաճառքի է համաձայն՝ ակնկալելով ստանալ մոտ 10 մլն եվրո:
Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը խոսեց լրագրողների հետ «Վիլյառեալի» նկատմամբ տարած հաղթանակից հետո:
«Այս մենամարտում մեզ կրկին չհաջողվեց սեփական դարպասն անառիկ պահել, ինչը փոքր ինչ փչացնում է խաղի մասին ընդանուր տպավորությունը: Չեմ կարող ասել, որ մեր պաշպանությունը թուլացավ, բայց սխալների կրկնումը բերում է բաց թողաց գոլերի:
«Վիլյառեալի» դեմ խաղում տարած հաղթանակի գործում Բենզեման մեծ ավանդ ունեցավ: Ֆրանսիացի հարձակվողը երկու գոլ խփեց ու հավասարվեց Ռոնալդոյի ցուցանիշին.«Հարձակվողների համար միշտ էլ դժվարին պահեր լինում են, բայց պետք է աշխատել դրանցից դուրս գալու համար: Ես հիանալի ժամանակներ եմ ապրում ու վստահություն եմ զգում իմ ուժերի նկատմամբ: Ռոնալդոն բոլոր ժամանակների լավագույն հարձակվողն է, ու ես երջանիկ եմ, որ հավասարվեցի նրան: Ես շատ լավ վիճակում եմ ու կփորձեմ շարունակել նույն կերպ»: