La Stampa. Պոգբան չի վերադառնա «Յուվենտուսի» մարզումներին, նա արդեն պատրաստվում է մեկնել Մանչեսթեր
«Յուվենտուսի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:
Ինչպես նշում է La Stampa-ն, Պոգբան արդեն չի վերադառնա «Յուվենտուսի» մարզումներին: Ֆրանսիացին պատրաստվում է մեկնել Մանչեսթեր:
Իր հերթին, հայտնի իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն հայտարարել է, որ կողմերի միջև բանակցությունները եզրափակիչ փուլում են և Ռայոլան արդեն մեկնել է Մայամի, որտեղ կհանդիպի Պոգբային:
Ավելացնենք, որ Պոգբայի տրանսֆերը կարող է կազմել 120 մլն եվրո: