Ձյուուուուուուուն.....զարմանալի, բայց այնուամենայնիվ բոլորիս հարազատ մի երևույթ: Երևույթ, որի հանդեպ անցնել անուշադրի ու անտարբեր ուղղակի անհնար է: Չգիտեմ ինչու են բոլորը սիրում ձյունը, ուղղակի չեմ կարող բացատրել, չնայած ինձ թվում է, որ ոչ ոք էլ չի կարող բացատրել:
Սիրում եմ ձյունը, ուղղակի խենթանում եմ ձյան համար: Չեմ սիրում ձմեռը, այլ սիրում եմ ձյունը, ձյան գույնն ու հոտը, ձյան էությունն ու շունչը: Ես ինքս ռոմանտիկ մարդ չէմ, բայց սիրում եմ երեկոյան քայլել ձյան ներքո` մենակ, երկար ու դանդաղ: Քայլել առանց հասկանալու ու առանց սահմանափակումների, մտածելով միայն իմ ու ձյան մասին: Սիրում եմ ձյունը...........