ՔՐԻՍՏՈՍՆ ԱՍՏՎԱԾ Է
Պատմության մեջ որևէ այլ անձ այնպես չի ազդել մարդկության վրա, ինչպես Հիսուս Քրիստոսը: Որևէ այլ անձի այնպես չեն մեծարել ու երկրպագել, ինչպես Հիսուս Քրիստոսն, սակայն միևնույն ժամանակ ոչ մի անձ մարդկային մտքի համար այնքան հանելուկային չի եղել, որքան Նա: Բազմաթիվ պատմաբաններ Նրան մեծ առաջնորդ են համարել, իսկ շատ հասարակական բարենորոգիչներ` մարդկության մեծագույն ուսուցիչ: Նապոլյոնն իրեն հավասարեցնում էր Ալեքսանդր մեծին, Հուլյոս Կեսարին ու Կառլոս մեծին, սակայն խոստովանում էր, որ Հիսուսը իրենից վեր է կանգնած և ուրիշ դասի է պատկանում:
Սակայն արդյո՞ք Նազարեթցի Հիսուսը միայն մեծ առաջնորդ և մեծագույն ուսուցիչ է: Ո՞Վ Է ՀԻՍՈՒՍԸ: Սա Հիսուսի ծննդից ի վեր մարդկանց մեջ առաջացած մեծագույն