Фильтр
  • Класс
Երբ առաջին անգամ լսեցի նրա
ձայնը, նա խոսում էր առանց լռելու,
ու ես լռում էի նրա փոխարեն,
լռում էի այնքան, որ իմ
լռության մեջ սկսում էի մրսել։

Հետո ասաց.
-Հասկացիր՝ այդ ապակե սիրտը,
որ քեզ տրված է,
տրված է սիրելու համար…
Ասում էր՝ ես ավելի
լավ է մրսեմ,
քան ոչինչ չզգամ…

Նրա հետ զրուցելիս
մի գավաթ գինի կար դրված,
որից մի կում անգամ չխմեցի,
Բայց, գրողը տանի,
Ինչո՞ւ էի հարբած...

Ուզում էի մի անգամ գոնե
շոշափել իրեն` հասկանալու`
մարմի՞ն ունի, թե՞ միս ու արյան
փոխարեն մաքուր մի թրթիռ է,
մերկ մի հնչյուն,
որ ծնվել էր լույսից առաջ։

Այնքա՜ն հոգի կար նրա մեջ,
որ վախենում էի անգամ ձեռքը բռնել...

Չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարելի է
մոռանալ նման կնոջը, ում հետ դու
վերածնվում ես, փոխվում է հոգո
baleni
  • Класс
baleni
….Սերն այն թեման է, որի հետ խաղալը կարող է խոր վերքեր թողնել: Այն չի սիրում թեթևություն, խաղ ու թեթևամտություն։ Սերը պահանջում է լրջություն, խորություն ու հարգանք։ Երբ մարդը սիրո վրա հումոր է անում, հաճախ ինչ-որ սառած ցավ է թաքնված դրանում կամ պարզապես նա չի զգացել իսկական սերը։ Սերն ամեն ինչ չէ, բայց առանց սիրո՝ ամեն ինչ դատարկ է։💜🤍

Անի։Ավետիսյան🖋️
Показать ещё