«Ֆուլ հաուս»-ից Հրաչը` կերպարի, արձագանքների ու անձնականի մասին
Այս շրջանում «Ֆուլ հաուս»-ում նկարահանվող Մոսո Կարապետյանը պատասխանեց ESem.am-ի հարցերին ու որոշ բացահայտումներ արեց: Թատերական ինստիտուտն ավարտած դերասանի հետ խոսել ենք իր կերպարի, դրա մասին ստացած արձագանքների, նոր ներկայացումների, անձնագրային անվան ու անձնական կյանքի մասին:
- Ինչպե՞ս հայտնվեցիր հեռուստաեթերում, սերիալներում:
- Հեռուստատեսությունում հայտնվել եմ 2007-2008 թվականներին, երբ Գրիգոր Դանիելյանից առաջարկ ստացա խաղալու «P.S. club»-ում: Իսկ սերիալներում հայտնվել եմ զինվորական ծառայությունից հետո` 2012 թվականին, երբ Արմեն Պետրոսյանը` Մենչը, առաջարկեց խաղալ «Եռաչափ սեր» սերիալում:
- Այժմ «Ֆուլ հաուսում» մարմնավորում ես Հ