ԾԱՐԱՎՈՂ ՄԱՐԴԸ
Ինչպես բացահայտում է Աստվածաշունչը, մարդը ծարավող էակ է: Ուստի մշտապես ձգտում է իրեն բավարարել տարատեսակ բաներով՝ գիտությամբ, կարիերայով, ճանաչմամբ, դրամով, սպորտով, երաժշտությամբ, զվարճանքներով և այլն: Նա ագահաբար խմում է այդ «ջրից», բայց դրանում իրական երկարատև բավարարում չի գտնում: Ընդհակառակը, նա մնում է դատարկ, չոր և ծարավ: Այն փաստը, որը մարդը ձգտում է ավելի շատ այդ «ջուրը» ստանալու, ապացուցում է, որ նա այդպես էլ բավարարություն չի գտել և նախկինի պես ծարավ է: Հիսուսի խոսքերը նկարագրում են մարդու ապրումը.«Ամեն ոք, ով այս ջրից է խմում, դարձյալ կծարավի» (Ավետարան ըստ Հովհաննեսի 4:13): Ինչպե՞ս հագեցնել ծարավը: Նույն Ավետարանի հաջորդ խոսքում Հիսուսը շարունակում է.«Բայց ով խմի