Напишите, что Вы ищете, и мы постараемся это найти!
Левая колонка
О мероприятии
Նեյրոֆիզիոլոգները, ուսումնասիրելով մարդու ուղեղը, հայտնաբերեցին, որ այն քնի վիճակում ավելի ակտիվ է աշխատում, քան արթուն ժամանակ: Իսկ ամենաշատն ակտիվանում է հիպոթալամուսը, որը պատասխանատու է ինտուիցիայի համար: Այսինքն` մինչ մենք քնած ենք, մեր վեցերորդ զգայարանն աշխատում է լրիվ կարողությամբ: Ուղեղը սկանավորում է մեր իսկ օրգանիզմը և սկսում մշակել այն ինֆորմացիան, որին մենք արթուն ժամանակ ըստ արժանվույն ուշադրություն չենք հատկացնում: Այս ամենն էլ պայմանավորում է մեր երազների տեսակն ու բովանդակությունը: Մենք հազվադեպ ենք տեսնում «վերլուծական» երազներ` ինչպես, օրինակ, Մենդելեևը, Պուշկինը, Գլինկան: Երազներում նրանք ստեղծագործում էին, հայտնագործություններ անում: Կան նաև առողջությանը վերաբերող երազներ: Ուղեղն է սկզբում իմանում, թե որ օրգանն է հիվանդ ու այդ մասին ազդանշան է ուղարկում երազում: Չմոռանանք նաև էրոտիկ բնույթի երազները, որոնք օգնում են ազատվել բացասական, նեգատիվ էներգիայից ու ագրեսիայից, հանգստացնում են ու բարձրացնում մեր ինքնագնահատանքը:
Եվ վերջապես, շատ կարևոր են խոսուն երազները, որոնք մի քանի տեսակ են լինում: Առաջինը կանխագուշակ երազներն են. ուղեղն անցյալի ու ներկայի ողջ ինֆորմացիան իր մեջ պահում է և կանխագուշակություններ անում: Քանի որ այն քնած ժամանակ աշխատում է իր ողջ հզորությամբ, այդ կանխագուշակումները հիմնականում իրականանում են:
Երկրորդ տեսակը զգացմունքային կապերի վրա է հիմնված: Դրանք այն երազներն են, երբ, օրինակ, մայրն իր զավակների, կամ էլ երկվորյակները ` մեկը մյուսի մասին է տեսնում: Գիտնականները դեռևս դժվարանում են բացատրել այդ գաղտնիքը, միայն ենթադրում են, որ այդ երազների դեպքում հզոր էներգետիկ ուժեր են գործում:
Եվ վերջապես, երրորդ տեսակը` պայծառատեսական երազներն են. գիտությունը մինչ օրս չի կարողանում հասկանալ, թե որտեղից են դրանք հայտնվում: Հոգեբանները համարում են, որ նուրբ էմոցիոնալ կերտվածքով մարդիկ են տեսնում նմանատիպ երազներ, ընդ որում, անպայման չէ լինել էքստրասենս: Պարզապես ուղեղը բացասական ինֆորմացիան ավելի սուր է ընդունում, հենց այդպես էլ դրսևորվում են ապագայի պատկերները: