
Фильтр
Սեպտեմբերի 1-ը Հայաստանում նշվում է որպես գիտելիքի, գրի ու դպրության օր: Հետևելով օրվա խորհրդին՝ շնորհավորում ենք բոլոր աշակերտներին, ուսանողներին ու կրթության բնագավառի ներկայացուցիչներին: Գրքի ու գիտելիքի հանդեպ խոր հարգանքն ու կրթություն ստանալու ձգտումը հայկական բնավորությանը բնորոշ կողմերից են: Կրթության վերելքը մեր ազգային վերածննդի, գիտության ու մշակույթի զարգացման, ազգային ինքնագիտակցության հիմքն է եղել և այդպես պետք է լինի նաև այսօր՝ անկախ մերօրյա փոփոխվող արժեքներից:
Նորակառույց Մուշ թաղամասում բնակիչների բազմաթիվ խնդիրները, կապված անորակ շինանարության, սեփականաշնորհման գործընթացի ձգձգումների, ենթակառուցվածքների ոչ լիարժեք աշխատանքների հետ, քիչ էին, հիմա էլ արդեն փլուզումներն են սկսում օրինաչափ դառնալ:
http://hetq.am/arm/news/56257/glendel-hilzi-karucatsy-plvum-e-gyumrecineri-glkhin.html
- Класс
Քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացին նպաստող գործոնների շարքում առանձնանում է սերնդափոխությունը՝ ձևավորված նոր սերունդը, այսպես ասած անկախության սերունդը, ով ձերբազատված է խորհրդային մարդուն բնորոշ մտածողության ստերեոտիպից ու վարքից: Քաղաքացիական նախաձեռնությունների շրջանակներում անկախության սերունդը կարող է դիմադրության օջախներ ձևավորել բազմաթիվ խնդիրների համար, այդ թվում սոցիալական: Չենք կարող ազգային արդարության հասնել, եթե սոցիալական խնդիրների հարցում արդարություն չկա: Անկախության սերունդը իր ոչ ստրկամիտ մտածելակերպով, ազգային մտածելակերպի վերարժևորմամբ, երևույթների գնահատման նոր արժեհամակարգով կարող է լուրջ արդյունքների հասնել:
...- Класс
Օրերս հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հայտարարեց, որ Հյուսիսային պողոտայի բարեկարգման աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի կեսերին, որ սալահատակների աշխատանքներն ավատված կլինեն, օգտագործվում են կոշտ նյութեր նախկին սվաղի փոխարեն, ինչպես նաև բնական քարեր, լինելու է նորացված լուսավորություն, ժամանակակից քանդակներ, թփերի փոխարեն ծառեր: Պետք է արդյոք նման շռայլություն ու նման մեծ գումարներ տրամադրել առանց այն էլ բավականին բարեկարգ Հյուսիսային պողոտային, սա այն դեպքում, երբ օրինակ Գյումրիում մարդիկ դեռ շարունակում են ապրել «իրենց դարն ապրած» տնակներում կամ ամեն վայրկյան փլուզման ենթակա վթարային շենքերում:
- Класс
Այսօր հրամայական է, որպեսզի վերարժևորվի Հայաստանում ձևավորված քաղաքացիական նախաձեռնությունների, քաղաքացիական ակտիվիզմի գործունեության բովանդակությունը: Այսինքն անարդարության դեմ պարզապես պայքարելու փոխարեն պետք է նպատակ դառնա արդարության իրացումը: Երևանում նման նախաձեռնությունների հաջողված փորձեր կան: Անհրաժեշտ է որպեսզի այն հիմնավոր տարածում, գտնի նաև Գյումրիում: Այս նպատակից ելնելով Աշխատանք և Արժանապատվությունը փորձելու է ձևավորել երիտասարդ իրավաբաններից կազմված խորհուրդ, որը իրավական տիրույթում կիրացնի հանրային շահը: Ակնկալում ենք բոլորի աջակցությունը…
загрузка
Показать ещёНапишите, что Вы ищете, и мы постараемся это найти!
Левая колонка
О группе
«Աշխատանք և արժանապատվություն» նախաձեռնության ներկայացուցիչը պետք է.
1.Աշխատանք տանի սոցիալական ցանցերում առաջ մղելու համար նախաձեռնության տեսակետները:
2.Վերահսկի իրեն վստահված տարածքներում աղբահանության կազմակերպումը, փողոցների մաքրումը և այլ աշխատանքները:
3.Արձագանքի քաղաքացիների՝ քաղաքապետարանում և քաղաքապատկան կառույցներում ունեցած խնդիրներին և քաղաքացիների հետ կամ նրանց անունից զբաղվի այդ խնդիրներով:
4. Իրականացնի տրանսպորտի աշխատանքի մոնիթորինգ:
5.Ներկայացնի նախաձեռնության աշխատանքը:
6.Տեղեկացնի կենտրոնական գրասենյակին իր տարածքներիի խնդիրների մասին:
7.Կազմակերպի շաբաթօրյակներ:
8.Ավագանու նիստերի օրակարգի համար առաջարկներ ներկայացնի:
- Գ. Նժդեհի հր. 1/7, Гюмри (Ленинакан, Кумайри, Александрополь)
Показать еще
Скрыть информацию
Фото из альбомов