
Фильтр
Տեղեկանալով «Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ի մասին որոշեցի հաճախել այստեղ: Արդեն մի քանի ամիս է, ինչ հաճախում եմ «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ի կողմից կազմակերպվող մասնագիտացված բանկային դասընթացներին: Նախ ասեմ, որ շատ գոհ եմ կենտրոնում տիրող ջերմ մթնոլորտից: Ընկերությունը հնարավորություն է տալիս ձեռք բերելու բանկային գործի տեսական հմտություններ, որոնց շնորհիվ կարող եմ վստահ առաջին քայլերս անել բանկային ոլորտում: Այստեղ կիրառվում են դասավանդման այնպիսի մեթոդներ, որոնք առավել դյուրին ու հասկանալի են դարձնում նյութը:
...- Класс
Լինելով «Յունիբանկ» ՓԲԸ աշխատակից՝ ցանկացա գիտելիքներս ամրապնդել բանկային գործունեության և բանկային հաշվապահության ոլորտում: Կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք կարիք ունի սովորելու, առավելապես այդ ոլորտի աշխատակիցները, քանի որ մենք ավելի մեծ պատասխանատվություն ենք կրում: Այդ է պատճառը, որ ճանաչելով Արման Մալխասյանին որպես բանկային համակարգում փորձառու հաշվապահ և օգնելու պատրաստակամ գործընկեր՝ որոշեցի գիտելիքներիս պաշարը լրացնել հենց «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ում:
...- Класс
Մասնակցությունը դասընթացին հնարավորություն է տալիս ոչ միայն տիրապետել բանկային գործի տեսական հիմունքներին, առևտրայւն բանկերի վարկային գործառնություններին, որը կնպաստի աշխատանքի անցնելուն: Ստացած գիտելիքները պրակտիկ են և կիրառելի ժամանակակից վարկային կազմակերպություններում և բանկերում աշխատանքի ընթացքում:
...Մեր կազմակերպությունն է պատրաստում կադրեր՝ անկախ անձի տարիքից, մասնագիտությունից և աշխատանքային փորձից՝ բանկային մասնագետներից մինչև բանկի մասնաճյուղի կառավարիչ կամ հաշվապահ, որոնք հետագայում իրենց գիտելիքները հաստատում են՝ հանձնելով ՀՀ ԿԲ որակավորման քննությունները: Այս գործընթացը շատ կարևոր է, քանի որ մեր ուսանողների գիտելիքները ստուգվում են ոչ թե մեր մասնագետների կողմից, այլ մեր կազմակերպության հետ որևէ կապ չունեցող ՀՀ ԿԲ որակավորման քննությունների միջոցով, որոնք անց են կացվում ՀՀ Բանկերի միությունում, թեև այդ քննությունները կամովին են և ոչ պարտադիր:
...загрузка
Показать ещёНапишите, что Вы ищете, и мы постараемся это найти!
Левая колонка
О группе
«Մալխասյան Քոնսալթինգ» կազմակերպության կողմից առաջարկվող դասընթացների մասնակիցները համագործակցության արդյունքում ձեռք են բերում ոչ միայն անհրաժեշտ գիտելիքներ, այլև նոր ընկերներ, ի դեմս և՛ իրենց իսկ խմբի ուսանողների և՛ մեր կոլեկտիվի: Այդ ընկերության ծնունդը մեզ համար շատ կարևոր է, քանի որ մենք չենք սահմանափակվում լոկ դասընթացներ իրականացնելու ծրագրերով, այլև մեր ուսանողների մասնակցությամբ իրականացնում ենք բազմաթիվ միջոցառումներ:
- Администратор:
- 077 15 37 37
- ք. Երևան, Գ. Քոչար 21, Ереван
Показать еще
Скрыть информацию