ՈՈՐԴԻՆ ՀԱՅՐՆ Է
Հովհաննեսը ասում է, թե խոսքը, որ Աստված էր (Հվհ 1:1), դարձավ մարմնացած մարդ (Հվհ1:14): Ո՞վ է այս Քրիստոսը: Այս Քրիստոսը ճմարիտ Աստված է՝ որպես մարդ մարմնացած: Եսայի 9:6-ը ասում է.«Որովհետև մի մանուկ ծնվեց մեզ համար, մի որդի տրվեց մեզ, և իշխանությունը Նրա ուսի վրա կլինի, ևՆրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենական Հայր, Խաղաղության Իշխան»: Քրիստոսը՝ ճշմարիտ Աստված, որ մարմնացավ որպես մարդ, մի մանուկ էր՝ մեզ համար ծնված և որդի՝ մեզ տրված: Հովհաննեսի Ավետարանը պարզ ասում է, որ Քրիստոսը ճմարիտ Աստծո Որդին է, իսկ Եսայի 9:6-ը լոկ չի ասում, թե մի մանուկ ծնվեց մեզ համար, որի անունը կոչվում է Հզոր Աստված: Եսայի 9:6-ն ասում է նաև, թե մի որդի տրվեց մեզ, որի անունը