Հաղորդավար, դերասանուհի Ծնվել է 1954թ. հոկտեմբերի 1-ին, Երևանում: Ռեժիսոր Անտոն Աղայանցի կինն է: 1971թ. ավարտել է Երևանի թիվ 128 միջնակարգ դպրոցը: 1972-77թթ սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1977-2002թթ աշխատել է Հայաստանի պետական հեռուստառադիոպետկոմում: Հեռուստաթատրոնում նկարահանվել է բազմաթիվ հեռուստաներկայացումներում: Վարել է «Հեքիաթն է կանչում» հաղորդաշարը, ավելի ուշ հեղինակել և վարել է «Հեքիաթների դաշտ» մանկական զվարճալի ծրագիրը: Դասավանդում է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում` հեռուստառեժիսուրա և դերասանի վարպետություն:
Մանկապատում ստուդիան շարունակում է անակնկալները սիրելի սաների համար: ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ, ԽԵՑԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ,ԴԻԶԱՅՆ- այս ամենը այժմ հասանելի է բոլոր նրանց համար ովքեր հաճախում են կամ պետք է հաճախեն դասընթացներին:
Մեր 2-րդ խմբի ընդունելությունն արդեն սկսվել է: Մինչև հունիսի 1-ը կարող եք գալ և գրանցվել:Իսկ քասթինգ մրցույթն անցնողներն արդեն իսկ կընդգրկվեն 2րդ խմբի մեջ և հետևողականորեն կմասնակցեն դասընթացներին: Դե ինչ, սիրով սպասում ենք ձեզ, սիրելի փոքրիկներ: