☞★✞✍✞★☜ ԱՐԹՈՒՐ ☞★✞✍✞★☜
Ցնցվեց բանակը հայոց երկրում՝
Որտեղ մեր ազգի ՀԵՐՈՍՆ էր կռվում,
Հպարտ իր հոգով հայի արյունով,
Սահմանները մեր անքուն պահելով:
Կարոտ իր տնից, իր ծնողներից՛
Կռվում էր արյան վիրջին կաթիլով,
Ապացուցելով իր բարի կամքը՝
Եվ իր առնական հզոր կեցվածքը:
Կռվեց ու զոհվեց, բայց չմահացավ,
Մեր հոգիներում՝ նա անմահացավ,
Ազգիս պանծալի մեծ հերոս դարձավ:
Մեծ վիշտը տվեց իր ծնողներին,
Ինքը հանձնվեց մեր սուրբ մայր հողին:
ԱՐԹՈՒՐ թանկագին, դու դարձար անգին,
Հոգով մնացիր մեր սահմաններում՛
Հավերժ պահելով՛ մեզ մեր տներում:
ՆԱԻՐԻ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ